Լարվածությունը պարետատանը նոր փուլ է թեւակոխել: Իր խոսքը կատարած՝ մայիսի վերջին 10 հազար վարակված կանխատեսած Արսեն Թորոսյանը պարետատնից պահանջում է «մեկ պատուհանի սկզբունքը» կիրառել՝ մեկ կետից ղեկավարել գործընթացը եւ ղեկավարումը հանձնել իրեն: Հիշենք, որ մահճակալները չբավարարելու, ասիմպտոմ եւ թեթեւ հիվանդներին տուն ուղարկելու պատճառով բավականին մեծ թվով հիվանդներով զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները, որոնց իրավասության տակ են պոլիկլինիկաները, հիվանդանոցները։ «Թորոսյանն իր պահանջը պատճառաբանում է նրանով, որ ՏԻՄ-երը շատ հաճախ այնպիսի որոշումներ են կայացնում, որ մեծ վնաս են պատճառում թե՛ համակարգին, թե՛ հիվանդներին, իսկ իրականում Թորոսյանն ուզում է իր ազդեցության դաշտը մեծացնել, հետո էլ, ճիշտ է՝ պոլիկլինիկաների բյուջեն կառավարությունն է հաստատում, սակայն դեղորայքին, սպասարկմանը լրացուցիչ միջոցներ են տրամադրվում, նախարարը չի ցանկանում, որ դա իր ազդեցությունից դուրս լինի։ Իսկ կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բժիշկներն իրենց ծանրաբեռնվածության չափով չեն վարձատրվում, լարվածությունից էլ քիչ-քիչ անտարբեր են դառնում թե՛ հիվանդների, թե՛ ամեն ինչի նկատմամբ»,- ասաց ԱՆ մեր աղբյուրը:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
ՔՊ-ն ազատվո՞ւմ է Կարեն Սարուխանյանի կադրերից
Օրերս իշխանամերձ շրջանակները սոցցանցերի հարթակներում տարածում էին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սա...
Փաստորեն նաև աբիժնիկ է․ շտապ պիտի փաստեր ներկայացն...
Հայկական համացանցի ամենաթեժ քննարկվող թեմաներից ու տարածվող մեմերից է դարձել իտալահայ քանդակագործ Վի...
Պետք է կույր լինել՝ չտեսնելու, որ...
Նախկին «կոկորդիլոսագետ» Գարիկը որոշել է հիմնովին վերադառնալ Ազգային Ժողով: Հիմնովին, քանի որ մարզպետ...
Ադրբեջանից մեծ ծավալի ձուկ ու ձկնամթերք են ներկրել
Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Վրաստանն Ադրբեջանից 78 տոննա սառեցված ձուկ ու ձկնամթերք է ներկրել...
×
❮
❯