Այլ

Հիբրիդային փսիխոզը օգտակար չէ մեր պետությանը

Հիբրիդային փսիխոզը օգտակար չէ մեր պետությանը

Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
Այսօր միջազգային հարաբերություններում չկա աշխարհակարգ (order), եղածը ջարդուփշուր արեցին Պուտինն ու Թրամփը, իսկ Սի Ծինփին դա անում է փափուկ ուժի և տնտեսության միջոցով: 
Հենց այս երեքն են, որ աշխարհակարգը վերածել են disorder-ի:

Հայաստանը շատ ճիշտ է անում, որ ձգտում է լավ հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի հետ, անկախ նրանից Թրամփը կա թե չկա, բայց հատկապես, երբ կա:

Հայաստանը շատ սխալ է անում, որ ներքաղաքական խնդիրներ լուծելու համար անիմաստ լարվածություն է հաղորդում ՀՀ-ՌԴ հարաբերություններին, անգամ երբ Մոսկվան մեր հանդեպ ոչ բարեկամական քայլեր է անում: Հիբրիդային փսիխոզը օգտակար չէ մեր պետությանը:

Ոչ բարյացկամ Ռուսաստանը, ինչպես Թուրքիան, Հայաստանի համար ճակատագրական ուժ են և պետք է չափազանց զգույշ լինել:

Եվ, վերջապես, կարող է հարցնեք, թե ինչու եմ դառը սուրճը ճաշից հետո խմում: Որովհետև շատ ուշ եմ քնել, հիմա էլ էշի նման աշխատում եմ և չէի հասցնում հետ դառնալ: Հոնի օղի եմ քաշում:
Բոլորիդ մաղթում եմ լավ հանգստյան օրեր:

Թաթուլ Հակոբյան
24 հունվարի, 2026, Դովեղ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image