2020թ․ պատերազմից հետո Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանից ունեցել է/ունի հետևյալ հիմնական պահանջները՝
- Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում
- Արցախի ամբողջական հայաթափում
- Սյունիքով ճանապարհի տրամադրում
- «չորս գյուղերի վերադարձ»
- «անկլավների վերադարձ»
- Ադրբեջանցիների վերադարձ Հայաստան
- Սահմանադրության փոփոխություն
Ադրբեջանի մարտավարությունը հետևյալն է․ ներկայացնել մի քանի պահանջ ըստ իրավիճակի և ստանալով Նիկոլ Փաշինյանի և միջազգային հանրության աջակցությունը պահանջներից մեկի մասով՝ ստանալ այն՝ մնացածը ժամանակավոր հետ քաշելով։ Սա Ադրբեջանին դարձնում է «կոմպրոմիսային», իսկ Նիկոլ Փաշինյանին՝ «հաղթող», իբր Ադրբեջանը մի քանի պահանջներ զիջեց։
Արդյունքում, Հայաստանը հերթով կատարում է Ադրբեջանի պահանջները՝ մնացածը այդ պահին չանելով, իրականում հետաձգելով դրանց կատարումը։
Ընդ որում, Ալիևը նույնպես չի շտապում։ Ներքին սպառման համար Հայաստանի հետ խնդիրներ ունենալը և դրանց լուծմամբ զբաղվելը լեգիտիմացնում է ներքին բռնապետությունը։
Ի՞նչ պետք է անել։
Դուրս գալ Ադրբեջանի առաջարկած խաղից և նոր խաղ առաջարկել Ադրբեջանին՝ միջազգային հանրության աջակցությամբ՝ ներկայացնելով հիմնավոր և իրատեսական պահանջներ։
Բայց նախ պարտադիր է փոխել Հայաստանը ներկայացնող իշխանություններին։
Մեսրոպ Առաքելյան