Հասարակություն

Պիտի ներքին թշնամու խնդիրը լուծել․ Առուշանյան

Պիտի ներքին թշնամու խնդիրը լուծել․ Առուշանյան

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանի որոշմամբ դատապարտվեց 6 ամիս 12 օրով ազատազրկման, որը պայմանականորեն չի կիրառվի, կնշանակվի փորձաշրջան։ Առուշանյանի խափանման միջոց կալանքը փոխվեց եւ նա ստորագրությամբ ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։

 «Երբեք չեմ ընդունել, որ քաղբանտարկյալ եմ։ Ես քաղաքականության համար չեմ պայքարել։ Մենք պայքարել ենք հայրենիքի համար ու շարունակելու ենք պայքարել։ Հայրենիքը վեր է ամեն ինչից, բայց առաջինը ներքին թշնամու խնդիրը պետք է լուծենք»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Առուշանյանը։

Հիշեցնենք, որ դատախազը մեղադրական ճառով պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։ Գործով մեկ այլ ամբաստանյալ Լուսինե Ավետյանի համար դատախազը պահանջել էր 5 տարի՝ պայմանական։ Պաշտպանության կողմը ճառով միջնորդել է արդարացնել վերջիններիս։ 

Գորիսի 30-ամյա քաղաքապետն արտահերթ ընտրություններին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարն էր զբաղեցնում։ Առուշանյանը մեղադրվում է արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն օժանդակելու, ընտրողներին կաշառք տալուն օժանդակելու և նախապատրաստելու համար։

Ըստ մեղադրանքի, Առուշանյանը Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանին հորդորել է «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկողներին տալ 100-220 հազար դրամ օգնություն։ Առուշանյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպաններն էլ քրեական գործը որակում են որպես քաղաքական հետապնդում։

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image