Էքսկլյուզիվ

Խուզարկում են Էկոնոմիկայի փոխնախարարի աշխատասենյակը (տեսանյութ)

Խուզարկում են Էկոնոմիկայի փոխնախարարի աշխատասենյակը (տեսանյութ)

Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ էկոնոմիկայի նախարարությունում խուզարկում են երեկ աշխատանքից ազատված փոխնախարար Անի Իսպիրյանի աշխատասենյակը, առգրավել են նրա իրերը։ 

Մեր լրագրողը ԱԺ-ում գտնվող Վահան Քերոբյանից հետաքրքրվել է՝ ինչու են իրավապահները այցելել և ով կամ ովքեր են բերման ենթարկվել, սակայն Քերոբյանն ասաց, որ տեղյակ չէ, հորդորեց իրավապահներից ճշտել, բայց նաև խոստովանել է, որ իրավապահների այցն անակնկալ է եղել իր համար, այդ մասին իմացել է Ազգային ժողովում։

Նշենք, որ Անի Իսպիրյանը այդ պաշտոնին էր 2021թ․-ից։ 

Լրագրողների դիտարկմանը, որ փոխնախարար Անի Իսպիրյանի ազատումը համընկե՞լ է այս գործողությունների հետ՝ նախարարն արձագանքեց, թե դա ընդամենը պատահականություն է։

«Անին 1,5 ամիս առաջ ասել էր, որ ամուսինը Հոլանդիայում աշխատանք է ստացել, ու պատրաստվում են տեղափոխվել։ Ուրիշ հարց տվեք էլի»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին մենք գրել էինք, որ տեւական ժամանակ է՝ մենք տեղեկություն ունեինք, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ նրա տեղակալներից մեկը հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում՝ չարաշահումների կամ կոռուպցիոն գործարքների հետ կապված վարույթներով։ Մեր աղբյուրները 6-8 հարյուր մլն դրամի հասնող չարաշահումների մասին էին փոխանցում` գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի հետ կապված:

Որքանով մեզ հաջողվեց ճշտել` ինտենսիվ կամ խելացի այգիների ծրագրի մասին է խոսքը։ Մեր աղբյուրը հավատացնում էր, որ սա լինելու է ՔՊ-ական իշխանությունների օրոք ամենամեծ կոռուպցիոն գործը, որի բացահայտումը հիմնովին վարկաբեկելու է իշխող կուսակցությանը: Եվ պնդում էր, որ գործով անցնում են նախարարն ու նրա տեղակալը: Ըստ նույն աղբյուրի՝ իշխանությունը քննարկում է այն հարցը, թե Քերոբյանին կալանավորելն ինչպես կանդրադառնա իր իմիջի վրա` կալանավորելը կվնասի՞, թե՞ սեփական թիմում հայտնաբերված չարաշահումները բացահայտելը եւ թիմակցին անխնա պատժելը։

 

Լրահոս

Ամենաընթերցված

Սա դեռ սկիզբն է

Սա դեռ սկիզբն է

Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սան...

×
Gallery Image