Ժամանց

Պատմական իրադարձություն՝ աննախադեպ գնով

Պատմական իրադարձություն՝ աննախադեպ գնով

Լուկաս Պակետան վերադարձել է իր նախկին ակումբ՝ «Ֆլամենգո»։ Բրազիլացի կիսապաշտպանը կրկին կխաղս այն թիմի կազմում, որտեղից հեռացել էր 2019 թվականին՝ եվրոպական կարիերան սկսելու համար։ Այն ժամանակ նրա տեղափոխության դիմաց «Միլանը» վճարել էր մոտ 35 միլիոն եվրո։

Այժմ Պակետայի վերադարձը տեղի է ունեցել արդեն այլ պայմաններով․ «Վեսթ Հեմը» համաձայնել է վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը 42 միլիոն եվրոյով, ինչը դարձել է բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ ամենախոշոր տրանսֆերային գործարքը։

Կողմերի միջև ստորագրված պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի վերջ:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image