Հասարակություն

Զբոսաշրջային ոլորտը մի փոքր վերականգվել է և հասել 2016 թ․ մակարդակին 

Զբոսաշրջային ոլորտը մի փոքր վերականգվել է և հասել 2016 թ․ մակարդակին 

Ոստիկանության ուժեղացված ծառայությունը Երևանում և Երևան մտնող ճանապարհներին բավականին տպավորիչ էր։ Այնքան, որ «Ռեստորանների Ասոցիացիա ՀԿ»-ի նախագահ Աշոտ Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․

«Մեկ շաբաթը մեկ սենց ռեյդ կազմակերպենք, երեխեք։ Համ հավես ա անցնում, համ էլ ահագին տուրիստ կվախեցնենք»։

«Հրապարակի» հետ զրույցում Աշոտ Բարսեղյանն ասաց՝ դե,  իհարկե, մի քիչ չափազանցրել էր, բայց ավելացրեց՝ գուցե զբոսաշրջիկները մտածեն՝ ահաբեկչության վտանգ կա։ «Բնական է, որ դա զբոսաշրջության վրա հազիվ թե լավ անդրադառնա, որովհետև մարդիկ ինչ-որ դիվերսիոն խմբի ռեյդ են անում, ըստ որում, ոչ պրոֆեսիոնալ, պարզ է, որ դա անվտանգության երաշխիքները այնպես չէ, որ ավելացնում է»,-ասաց Բարսեղյանը։

Ի վերջո, չմոռանանք, որ մայրաքաղաքից 20 կմ հեռավորության վրա՝ Երասխում 3 օր առաջ ինտենսիվ կրակում էին։ Նաև Գեղարքունիքում, Սյունիքում, Տավուշում։ 

Աշոտ Բարսեղյանը դժգոհ չէ այս ամառ Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակից, բայց ասաց, որ համակարգված աշխատանքի դեպքում նրանց թիվը շատ ավելին կլիներ։

«Ինքնահոսի վրա է թողնված, պետական մակարդակով զբոսաշրջության ոլորտում, գաղտնիք չէ, որ անգամ տուրիզմի պատասխանատու չկա Էկոնոմիկայի նախարարությունում»,-ասաց Բարսեղյանը, ում ֆեյսբուքյան սև հումորներից էր նաև, թե՝ տեսնես իշխանությունները իրանական անձնագրերով ժամանած քանի՞ ադրբեջանցու են պատվաստել։

Զբոսաշրջության հետ սերտորեն կապված ռեստորանային ոլորտի մասին Բարսեղյանի հավաքած թվային ցուցանիշները․

2011 թ.
- «Ցեզար աղցան»- 2400 դրամ
- Պիցցա «Մարգարիտա»- 2000 դրամ
 2021 թ.
- «Ցեզար» աղցան 2400 դրամ
- Պիցցա «Մարգարիտա»- 2000 դրամ

Կոմունալ վճարների թանկացում` 3-4 անգամ
Հարկերի ավելացում 3-4 անգամ
աշխատավարձի աճ - 50%
Վարձավճարների աճ - 30%
շրջանառության անկում 2020 թվականին - 60%

Կոնկրետ զբոսաշրջության վիճակի հետ կապված՝ նա ասում է՝ կորոնավիրուսային լոքդաունից ու պատերազմից հետո մի քիչ վերականգնվել  է, և շրջանառությունը հասել է 2016 թ․ մակարդակին։

«Աճերի մասով ասեմ՝ 17-18-19թթ․ մենք անդադար աճ ենք ունեցել․ մոտ 20 տոկոսով աճել է 2017-ին 2016-ի համեմատ, դրանից հետո՝ ևս 18-20 տոկոս 18 թվականին, բացարձակ թվերի մասով ես հարցում եմ արել ՊԵԿ-ին, դեռ չեն պատասխանել, բայց իմ հաշվարկներով՝ 2019-ին շրջանառությունը հասել էր 800 միլիոն դոլարի»,-նշեց Բարսեղյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image