Հարցազրույց

«Հրապարակ». Ինչպիսի բառապաշար օգտագործում է իշխանությունը, նույնպիսի՝ հասարակությունը

«Հրապարակ». Ինչպիսի բառապաշար օգտագործում է իշխանությունը, նույնպիսի՝ հասարակությունը

«Հրապարակի» զրուցակիցը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է:

- Սրբազան, Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանն օրերս Գյումրիում կայացած մի հանդիպման ժամանակ ասել էր, որ հայ ժողովուրդը վատ ժողովուրդ է, հիվանդ ժողովուրդ է` խուսափում է բանակում ծառայելուց, այլ նեգատիվ դրսեւորումներ ունի, նախ պետք է ժողովուրդն իր հիվանդությունն ախտորոշի, որ դրա դեմ պայքարի: Ձեր կարծիքով` ինչպիսի՞ ժողովուրդ է հայ ժողովուրդը, ինչո՞վ է տարբերվում մյուս ժողովուրդներից` լավ եւ վատ առումներով:

- Շատ պատասխանատու հարց է, որը պահանջում է շատ պատասխանատու պատասխան: Ես հիմնական առումով կիսում եմ Միքայել սրբազանի գաղափարները, այդուհանդերձ, ունեմ մտածումներ, որոնք կապված են մեր գոյաբանության եւ կյանքում այն կիրառելու հետ: Միշտ ասել եմ, որ պատկերացումներն ու ըմբռնումները հիմնված են մեր հայրերի բնորոշումների վրա: Նրանք են ստեղծել մեր հայեցակարգերը, մտածողությունը: 5-րդ դարից մինչ այսօր շատ բան չի փոխվել: Խորենացի ընթերցելով՝ դա ենք հասկանում, եւ եթե այնտեղ ժամանակի մասին գրված չլիներ, ապա կարող էինք կարծել, թե այն մեր ժամանակների մասին է գրված: Մենք գոյաբանորեն, որպես ազգ, հիմնված ենք մեր հայրերի ճանաչողության վրա: Ընտրված ազգ ենք, բայց որքանո՞վ ենք այն պահում․ սա է խնդիրը: Այսօրվա մեր վարքագիծը եւ գոյութենական ճշմարտությունն իրար չեն համապատասխանում: Սկսած հայրենիքի ազատագրման եւ անվտանգության խնդիրներից մինչեւ կենցաղ: Յուրաքանչյուր քայլ, որ արվում է, կարծես, մեր տեսակին անհարիր լինի: Օտարամուտ վիճակներ են շատ հաճախ: Սրանք շատ լուրջ եւ խորքային հոգեւոր-մշակութային հարցեր են, որոնց միանշանակ պատասխանելը շատ դժվար է:

- Եկեք ավելի հստակ խոսենք: Նշում եք, որ անգամ կենցաղում մեզ հարիր չենք պահում: Օրինակներ կնշե՞ք:

- Տարբեր հարցեր, օրինակ` մեր երկրի աղտոտումը: Աղբի արքայություն է: Դա, իհարկե, ինստիտուցիոնալ հարց է, սակայն միեւնույն ժամանակ նկարագրում է մեր հասարակության վարքագիծը: Դա նշանակում է, որ երկրի հանդեպ ժողովուրդը չունի պատկառանք: Այնուամենայնիվ, հասարակությունը ե՛ւ մեղավոր է, ե՛ւ մեղավոր չէ: Խնդիրն առաջնորդության մեջ է: Ինչպիսի կեցվածք ու վարքագիծ ունի տվյալ երկրի առաջնորդողը, այնպիսին էլ երկիրն է լինում, նաեւ՝ հասարակությունը:

- Այսինքն` եթե փնովում ենք միայն ժողովրդին, ստացվում է` արդարացնում ենք իշխանությանը. այնպես, ինչպես իշխանություններն են ամեն ինչում արդարանում՝ իրենց մեղքերը բարդելով նախկին իշխանությունների վրա:

- Այո, միանշանակ: Խնդիրը հասարակությանը մեղադրելու մեջ չէ: Անշուշտ, հասարակությունն էլ իր թերություններն ունի, սակայն ամեն ինչ գալիս է երկրի ղեկավարումից: Մեղքը տարածելով՝ չի լինում լուծում: Գոյություն ունի առաջնորդություն, հենց դրա համար են ընտրում երկրի ղեկավար: Նրանք ունեն պարտավորություններ: Չի կարող իշխանությունն ինչ-որ քայլ անել ու այն տարածել բոլորի վրա: Պետք է հաշվետվողականություն լինի: Հասարակությունը պետք է ունենա բավարար պատասխանատվություն, հաշվետվողականություն պահանջի իշխանությունից: Ես տարբեր առիթներով ասել եմ, որ ԱՄՆ նախագահներից Թեոդոր Ռուզվելտի հետեւյալ խոսքերն ինձ տպավորել են: Նա ասում էր՝ անհատները կարող են փոխել իրենց շրջապատը` շատ փոքր իմաստով, բայց հասարակության փոփոխության իմաստով փոփոխություն կարող են անել միայն կառավարիչները: Նրանք, ովքեր ունեն լայն ազդեցություն: Մի պարզ օրինակ բերեմ` ինչպիսի բառապաշար այսօր օգտագործում է իշխանությունը, այդպիսի բառապաշարով խոսում է հասարակությունը: Այո, բանակից ժողովուրդը կարող է խուսափել, բայց ո՞վ պետք է լինի այդ ամենը կանխարգելողը: Յուրաքանչյուր հասարակության մեջ էլ կան բանակից խուսափողներ: Հատկապես մեզ նման երկրներում, որն անընդհատ պատերազմական վիճակների մեջ է, մարդիկ կարող են խուսափել զինվորական ծառայությունից, բայց ո՞վ պետք է այն կանխարգելի: Կարող ենք նույնկերպ մարդկանց նաեւ արտագաղթելու համար մեղադրել, բայց ո՞վ պետք է այն կանխարգելի, պայմաններ ստեղծի:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image