Հասարակություն

Հակաեկեղեցական արշավը փլուզվում է, մի եկեղեցի մարդ չի կարողանում հավաքել

Հակաեկեղեցական արշավը փլուզվում է, մի եկեղեցի մարդ չի կարողանում հավաքել

Այսօր մենք տեղեկացանք, որ այս կիրակի Նիկոլ Փաշինյանը հերթական թափառաշրջիկ պատարագին է մասնակցել Սեւան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում։ Մեզ պատմեցին, որ վաղ առավոտյան թիկնազորն այցելել է Գավառի եկեղեցի, նախապատրաստել են, որ Փաշինյանն այնտեղ է այսօր պատարագի մասնակցելու: Սակայն չգիտես ինչու հանկարծ պլանները փոխվել են և նա գնացել է Սևանի եկեղեցի:Պատարագիչ քահանան` Տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանը, արդեն մի 15 րոպե սկսած է եղել պատարագը, երբ եկեղեցու հոգևորականներից մեկը մոտեցել և տեղեկացրել է, որ անսպասելի «հյուր» ունեն: Սակայն եկեղեցի մտած Փաշինյանը չի միջամտել պատարագի ընթացքին, պատարագիչն էլ իր ավանդական խոսքն է ասել` առանց զեղչելու Վեհափառի անունը: Փաշինյանն ու իր հետ եկածները լուռ լսել են և պատարագն ավարտվելուն պես հեռացել:

Արտաշես սարկավագ Աջապահյանը «Հրապարակի» հետ զրույցում խոսելով այսօր տեղի ունեցած պատարագի մասին, հատկապես այն հանգամանքի, որ Վեհափառի անունն այսօր չի զեղչվել, ասաց․ «Այս մարդը չունի աջակցություն՝ եկեղեցու դեմ հայտարարած իր պատերազմում։ Ամբողջ պետական ռեսուրսը ծառայեցնում է, ամեն հնարավոր քայլի դիմում է, սակայն հազիվ մի եկեղեցի ժողովուրդ է կարողանում հավաքել, հիմա արդեն դա էլ չի կարողանում անել, միևնույն ժամանակ բոլոր եկեղեցիները, որտեղ չկա ինքը, լիքն է ժողովրդով։ Այդ ամենը ցույց է տալիս, որ նա չի վայելում ժողովրդի համակրանքը։ Սա լավագույն ցուցիչն է դա հասկանալու համար։ Եկեղեցու դեմ հայտարարված արշավը փլուզվում է, զուտ ժամանակի հարց է։ Նա մի կողմից տեսնում, է, որ աջակցություն չունի, մյուս կողմից էլ վախենում է, որ իրավիճակը կթեժանա իր դեմ, իսկ առջևում ընտրություններ են։ Քանի այս մարդը իշխանության է, ամեն դեպքում եկեղեցին փորձելու են հալածել, այլ հարց է, որ հաջողության չեն հասնելու, սակայն նրանք երբեք դարձի չեն գալու, ես այդ առումով լավատես չեմ։ Իրենց ձեռքից եկած սրիկայությունն ու անբարտավանությունը եկեղեցու դեմ անելու են, որովհետև նրանք ծառայում են մեր պետության թշնամիներին, իսկ մեր թշնամիները հասկանում են, որ պետությանը ճնշելու համար պետք է նախ եկեղեցու դեմ հարձակում գործեն»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image