Տևական դադարից հետո Ֆրանսիայի հրապարակը նորից մարդաշատ է: Ընդդիմադիր ուժերը նորից հանրահավաք են կազմակերպել այստեղ: Հանրահավաքին ներկա է նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, որը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ սա «Դիմադրության շարժման» հանրահավաքը չէ, սա հավաք է` ի աջակցություն Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի, որով պետք է ցույց տանք, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջ չի՞ դրվելու այսօր, Վանեցյանն ասաց, որ Փաշինյանի հեռացման օրակարգը չի փոխվել: «Ես շարունակում եմ պնդել, որ, այո, Նիկոլ Փաշինյանին պետք է օր առաջ դուրս շպրտել իշխանությունից»,- ասաց Վանեցյանը:
Մանրամասն` տեսանյութում