Հասարակություն

Անհասանելի ենք դառնում, լադոկ ենք ընկնում

Անհասանելի ենք դառնում, լադոկ ենք ընկնում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ զրույցի ընթացքում քաղաքացիներից մեկը դժգոհություն է հայտնել մայրաքաղաքի ճանապարհների վիճակից՝ հիշեցնելով նախկին խոստումները։

Քաղաքացին նշել է, որ իշխանությունների հայտարարություններին հավատացել են՝ ակնկալելով ճանապարհների բարեկարգում, սակայն, իր խոսքով, իրավիճակը հակառակն է դարձել։ Նա դժգոհել է, որ որոշ հատվածներում ճանապարհները դարձել են դժվարանցանելի։

Ի պատասխան՝ Ավինյանը հայտարարել է, որ քաղաքի կենտրոնական փողոցներում փոսեր չկան։ Սակայն քաղաքացին չի համաձայնել այդ գնահատականի հետ և շարունակել է պնդել, որ ճանապարհների վիճակը շարունակում է խնդիր մնալ։

«Ասում էիք՝ ասֆալտ կանենք, հիմա լադոկ ենք ընկնում, անհասանելի ենք դառնում»,- նշել է քաղաքացին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image