ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի շենքի դիմաց հերթական բողոքի ակցիան է մեկնարկել։ Ակցիան կազմակերպե է «Բացում» նախաձեռնությունը։ Բողոքի ցույցը իրականացվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատժելու պահանջով։
«Սա մեր բողոքի ձայնն է, սա մեր խաղաղ անհնազանդության իրավունքի իրացումն է։ Պարոնայք ոստիկաններ, հիմա ինչ անում ենք, ցեղասպան Ալիևին դատապարտելու համար ենք անում»,- ասում են ակցիայի մասնակիցները։