Իջևան քաղաքում գործում է հասարակական տրանսպորտ, քաղաքի կենտրոնից, Հայփոստի մասնաճյուղի շենքի մոտից երկու «Գազելներ» պարբերաբար ուղերթներ են կատարում դեպի Տավուշի մարզկենտրոնի վերին հատվածում գտնվող Բլբուլյան թաղամաս: Այդ ուղերթի աշխատանքի հետ կապված բնակիչների դժգոհություններ կան, որ միկրոավտոբուսների ուղերթների ժամանակացույց չկա, «Գազելները» չեն մեկնում մինչև ուղևորներով չլցվեն ու նույնիսկ՝ դրանից հետո էլ: Իջևանի բնակիչ, գրող, խմբագիր, Իջևանի պետական քոլեջի դասախոս Զավեն Ալավերդյանը հայտնում է․ «Իջևանի շուկայի մոտից երթուղայիններն անկանոն են աշխատում, պատահում է, որ ուղևորները ստիպված են սպասել մինչև վարորդի կամքը թամամվի։ Հարկավ կան նաև պարտաճանաչ վարորդներ։ Ուղևորները ձայն չեն հանում։ Ժողովուրդ, այսպես խելոք մնալով չի լինելու»: Այդ ուղերթը սպասարկում է «Իջևանի ԲՈՒԱՏ» ընկերությունը: Այդ ձեռնարկությունը տարիներ առաջ կայացած մրցույթը շահել է 100 դրամ ուղեվարձ առաջարկով, սակայն փաստացի ուղեվարձը 50 դրամ է։ Իջևանցիների խոսքերով՝ եթե ուղեվարձը 100 դրամ դառնա, երթուղին սպասարկող հին «Գազելները» չեն դիմանա տաքսիների հետ մրցակցությանը, որովհետև բնակիչները մի քանի հոգով 500 դրամ կվճարեն ու տաքսի մեքենայով կերթևեկեն, ոչ թե շատ բեռնված «Գազելով»:
Հասարակություն
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
Հունիսի 4-ին լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...
×
❮
❯