Հասարակություն

Ինչ է կատարվել Նիկոլ Փաշինյանի առանձնատանը երեկ գիշեր (հումոր)

Ինչ է կատարվել Նիկոլ Փաշինյանի առանձնատանը երեկ գիշեր (հումոր)

Նիկոլի գիշերվա երազը: 

Խոր գիշեր է, Պռոշյանի առանձնատներից մեկում, մի փոքրիկ կծկված մարմին է անկողնու մեջ դողում, կողքին գեղեցիկ կին է նստած, ով մեղմ շոյում է նրա մեջքը ու շշնջալով փորձում հանգստացնել: 

⁃   ՊՊԾ-ի տղերքը տեղու՞մ են

⁃   Ամբողջ կազմով ստեղ են, զենքը ձեքռներին կանգնած, քնի։

⁃   Ոստիկանության Արփինեն էսօր զանգե՞լ ա, մեր հե՞տ ա։

⁃   Կես ժամ առաջ եմ խոսել, մեր հետ ա, ուժեղացված ռեժիմով են աշխատում արդեն 15 օր ա:

⁃   Էն Աննայի հետ խոսե՞լ ես, Հո Ազգային ժողովում ընդդիմադիրների հետ չի՞ շփվել։

⁃   Խոսել եմ, Ալենի դռնով մտել ա, Ալենի դռնով դուրս ա եկել, ոչ մեկի հետ չի շփվել, քնի։

 ⁃  Էն Աբազը մեր դեմ ա դուրս գալու կտեսնես,

-Աբազը էլ չկա, գործից հանել ես, Սիմոնյան Անդոն էլ մեր արև ա երդվում, օրը 10 անգամ զանգում ա։ Քնի, ուշ ա։

⁃  Բա որ ռուսները Ալֆային ուղարկեն, ի՞նչ ենք անելու։

⁃  Ռուսների թեկնածուին ԱԱԾ ես նստացրել, ոչ մի ալֆա էլ չեն ուղարկի, քնի, վտանգ չկա ես ամեն ինչ վերահսկում եմ, վաղը ծանր օր ա։

 ⁃  Աննա, բա որ կաթողիկոսը ժողովրդին բերի դաչեք, ինչ ենք անելու, ինձ «Քադդաֆի» կանեն, ախր։

⁃  Նախ չի բերի, էդքան քրեական գործ կա վրեն, Էջմիածնից դուրս եկավ, Անդոն դրան կբռնի, 2-րդ էլ՝ վերտալյոտը կանգնած ա, կնստենք Սևան կթռնենք, ընդեղից Արփինեի ու Սուրոյի միջոցով հարցը կլուծենք: Քնի, հոգնած ես։

⁃    Դու տեսար սրբազանները ուզում էին ինձ գյուլլեն, ոնց շուտ կանխեցինք: 

⁃  Չէին ուզում, մոռացել ես, կեղծած ձայնագրություն էր, որ իրանց ձերբակալես, ոչ մեկը քո դեմ մահափորձ չի արել, քնի, գիշերվա հազարն ա:

⁃   Անն, որ ես իշխանություն չունենամ քեզ էլ չեն ներելու, էդ գիտես, չէ՞։

⁃  Գիտեմ, գիտեմ, քնի, ի սեր Աստծո։

⁃   Ժողովուրդը ինձ սիրում ա, չէ՞, չի գա ինձ սպանելու, չէ՞։

⁃   Իհարկե սիրում ա, որ անցնում ես ավտոներով չես լսում ոնց են սիգնալ տալիս,  քեզ ողջունում, քնի, վաղը լավ կլինի ամեն ինչ:

⁃  Անն, բայց ջոկեցիր ոնց 7 տարի դիմացանք, ես մի շաբաթի հույս էլ չունեի, ասա՝ մարդդ գազան տղա ա: 

⁃  Քնի, գազան, լույսը անջատում եմ:

⁃  Չէէէ, լույսը միացրած թող, որ անջատում ես, վախենում եմ, դու էլ ես պառկում չէ՞ Մոտիցս տեղ չգնաս:

⁃  Ստեղ եմ, տեղ չեմ գնում, քնի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image