Հասարակություն

Գիտե՞ք՝ ինձ ինչ ասաց Սերժ Սարգսյանը 44-օրյա պատերազմի ընթացքում

Գիտե՞ք՝ ինձ ինչ ասաց Սերժ Սարգսյանը 44-օրյա պատերազմի ընթացքում

Երեկ՝ մարտի 7-ին, տեղի ունեցավ  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցումները մեկ ժողովածուի շրջանակներում ներկայացնող՝ «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էր նաև Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը։

«Մի դրվագ եմ ուզում պատմել։ 44-օրյա պատերազմն էր ընթանում ու եթե չեմ սխալվում, ապա հոկտեմբերի 21-ը կամ 22-ն էր։ Այդ օրերին Հայաստանի գործող իշխանությունը հերթական անգամ մերժեց պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը։ Ես այդ ժամանակ Արցախում էի, շատ հաճախ հեռախոսով զրուցում էի այդ ընթացքում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ»,- ասաց Շահնազարյանը։

«Ես նախագահ Սարգսյանին մի հարց տվեցի։ Հետաքրքրվեցի, թե իր կարծիքով Հայաստանի գործող իշխանությունները երբ են պատրաստվում համաձայնվել կանգնեցնելու ընթացող այս պատերազմը։ Պատասխանը ձեզ կարող է զարմացնել, բայց Սարգսյանը ինձ ասաց, որ ինքը վստահ է մի բանում՝ մինչև Շուշին չհանձնի, դա չի լինելու»,- հավելեց նա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image