Այլ

Ղարաբաղյան հակամարտությունն անցյալում է մնացել. Ալիև

Ղարաբաղյան հակամարտությունն անցյալում է մնացել. Ալիև

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության գործող նախագահ ու Շվեդիայի Թագավորության Արտաքին գործերի նախարար Անն Լինդեի գլխավորած պատվիրակությանը։

Լինդեի այցը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ քննարկումներով։ Նախ Ալիևի և Լինդեի միջեւ առանձին հանդիպում է եղել: Այնուհետև միջոցառումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով:

«Հիմա հակամարտությունն անցյալում է մնացել, և մենք պետք է  նայենք ապագային», - Ադրբեջանի նախագահի խոսքերն է մեջբերել նրա մամուլի ծառայությունը, հաղորդում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Այսօր մենք ձեզ հետ քննարկեցինք մեր տեսակետները, թե ինչպես կառուցել ապագան: Կարծում եմ, որ պատերազմից հետո վերջին չորս ամիսները ցույց են տալիս երկու կողմերի` էջը փակելու և ապագայի վրա կենտրոնանալու ջանքերը», - նշել է Ալիևը։

Իսկ թե ինչու է Բաքվի բռնապետը նաև Հայաստանի անունից խոսում, երևի թե, կբացատրեն իմքայլականները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image