Կիսաազատության մեջ հայտնված ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ասուլիսին հետևած ՔՊ-ական արձագանքները ստիպում են գրիչ վերցնել ու դրանց (ՔՊ-շնիկների) մեիդը փռել: Անամոթ լակոտներ, էլի, որ ոչ լեզուների տակ ոսկոր կա, ոչ էլ գլուխների մեջ՝ ուղեղ: Բռնել են մարդու թույլ տված մի արտահայտությունից ու… Հո չեն քլնգում, հո չեն քլնգում… Հասեք, Աշոտյանը հայ ժողովրդին է մեղադրում Արցախը հանձնելու մեջ: Տո այ ոչնչություններ, բա չեք մտածո՞ւմ, որ այդ ասուլիսը ես էլ եմ լսել, ու, ինչքան չլինի, հայերենից մի քիչ ավելի վարժ եմ, քան համալսարան չավարտած ձեր ողջ բոլուկը: Կառչել եք մի ողջ նախադասության կեսից ու թռել Աշոտյանի դեմքին, թե ինչու է նա ասել. «Ես համաձայն չեմ, որ Ռուսաստանը հանձնեց Արցախը, որքան էլ դաժան հնչի, Արցախը հանձնեց հայ ժողովուրդը…»:
Իսկ հիմա կարդանք ամբողջ նախադասությունը. «Ես համաձայն չեմ, որ Ռուսաստանը հանձնեց Արցախը, որքան էլ դաժան հնչի, Արցախը հանձնեց հայ ժողովուրդը՝ չպայքարելով այն իշխանության դեմ, որին բերել էր, որի ձեռքերով հանձնվեց Արցախը»։ Ակնհայտ է, որ եթե մի բանում էլ ժողովրդին մեղադրում է Աշոտյանը, ապա միայն ու միայն այն բանի համար, որ 21 թվին չպայքարեց ու չվռնդեց այս իշխանություններին, որ հետագայում ուրացավ Արցախն ու պատճառ դարձավ Արցախի հայաթափման: Ոչ մի սխալ չկա Աշոտյանի ասածի մեջ: 680 հազար մարդ՝ բոլորը հայ, գնացել ու ձայն են տվել այս իշխանությանը՝ փոխանակ պայքարելու նրա դեմ և վռնդելու՝ 44-օրյա պատերազմում կրած պարտության համար: Ընտրե՞լ են, լավ են արել, Արցախը չկա՞, թող ուրեմն հիմա բարի լինեն ու իրենց մի քիչ մեղավոր զգան դրա համար: Ուրիշ ի՞նչ է ասել Աշոտյանը:
Նաև այսպիսի հարց՝ այս ովքե՞ր են կանգնում ժողովրդի թիկունքին, երբ ժողովրդին «բան են ասում»… Նիկոլե՞նք: Տարօրինակ չի՞, արդյոք, որ Նիկոլի սազանդարներն են կապները կտրել ու հարձակվել Աշոտյանի վրա: Մի հատ հիշեք, թե քանի անգամ եք Արցախի ժողովրդին մեղադրել՝ չկռվելու, երկիրը հանձնելու մեջ: Դա դուք չէի՞ք, թե՞ Արցախի ժողովուրդը հայ ժողովուրդ չէր: Դուք չէիք հայտարարո՞ւմ, թե Հայոց բանակում 14 հազար դասալիք է եղել.. Իսկ գուցե Աշոտյա՞նն էր հետապնդում ու «փչացնում» հայ զորահրամանատարներին:
Ի՞նչ անենք, մի հատ չգնա՞նք Կիրանց: Կիրանցը ռուսնե՞րն են տվել: Աշոտյանի արտահայտությունը նույնությամբ այստեղ կիրառենք՝ Արցախի փոխարեն գրելով Կիրանց. «Ես համաձայն չեմ, որ Ռուսաստանը հանձնեց Կիրանցը, որքան էլ դաժան հնչի, Կիրանցը հանձնեց հայ ժողովուրդը՝ չպայքարելով այն իշխանության դեմ, որին բերել էր, որի ձեռքերով հանձնվեց Կիրանցը»: Եվ ոչ միայն Կիրանցը… Գորիս-Կապան ճանապարհը, Ջերմուկի սարերը, Սև Լիճը, հիմա էլ՝ միջանցքն են տալիս: Ախր ինչո՞ւ պետք է մնար այս իշխանությունը, որ մի հատ էլ այսքան փորձանք բերեր «բանից անտեղյակ» հայ ժողովրդի գլխին:
Առջևում ամենայն հավանականությամբ նոր ընտրություններ կլինեն: Չեմ կարող ճիշտ թվականը նշել՝ կամ Նիկոլը Մեղրին հանձնելուց հետո կփորձի ևս մեկ անգամ հրաժարական տալ ու վերընտրվել իր խորհրհրդարանական սբրոդով, կամ, հայ ժողովրդի կյանքը հարամելով, կձգի մինչև 26 թվականի ամառ: Թե մեկ և թե մյուս սցենարի դեպքում ժողովուրդը պետք է կանգնի և կասեցնի Նիկոլի ու ՔՊ-ի այս դավադրությունը, որ մեր երկրի դեմ նյութվեց 2018 թվականին և միս ու արյուն ստացավ 44-օրյա պատերազմի խայտակ վերջաբանով: Հայ ժողովուրդն, ի վերջո, պետք է հասկանա, որ իր երկրի թե՛ հաղթանակների տերն է ինքը և թե՛ պարտությունների: Ուստի կարիք չկա նեղանալու ո՛չ Աշոտյանից, ոչ էլ որևէ այլ գործչից, որ այդ պարզ բանը փորձում է բացատրել մարդկանց:
Քաղաքականություն
Ժողովուրդ ջան, Աշոտյանը սխալ բան չի ասել
Ամենաընթերցված
Պատժում են բոլորին
Խորհրդարանում իր աշխատանքին երեկ հրաժեշտ տվեց Ալեն Սիմոնյանի կադրերից հերթականը՝ ԱԺ նախագահի խոսնակ...
Առաջիկա ընտրությունների պատճառով Իրանի հետ «քաղաքա...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ մտադիր չէ շ...
Պատրաստ է լսելու Իրանի ներկայացուցիչների առաջարկնե...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է լսելու Իրանի ներկայացուցիչների առաջարկները՝ ամե...
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել...
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գիտակցել է՝ Ռուսաս...
×
❮
❯