Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը փորձում է նոր ձեւաչափեր գտնել

Նիկոլ Փաշինյանը փորձում է նոր ձեւաչափեր գտնել

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ սկսել են ընթանալ գործընթացներ, որոնց մասին լրատվական դաշտում իշխող են դարձել մանիպուլյացիաները, թե իշխանությունները պատրաստ են ամեն տեսակ զիջումների։

Ավելի հեռուն գնալով՝ «կանխատեսումներ» են արվում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իրականացնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պարտվողական քաղաքականությունն Արցախի հարցում։

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ «Մադրիդյան սկզբունքները» չաշխատող փաստաթուղթ է, քանի որ դա հենց կյանքն է ապացուցել։ «Ես կարծում եմ, որ այդ փաստաթղթի գլխավոր թեստը հենց 2016թ․ ապրիլն էր։ Բավականին երկար ժամանակ կողմերը հանդիպեցին, բանակցեցին, եղան լավատեսական, հուսադրող բազմաթիվ հանդիպումներ։ Եղել է փուլ, որ ժողովուրդներին կոչ էին անում պատրաստվել խաղաղության, բայց այդ փաստաթուղթը ցույց տվեց, որ ինքն աշխատող չէ, քանի որ նրա դրույթները ձեռնտու չեն Հայաստանին։

Այնտեղ չկա ամենագլխավոր խնդիրը, ամենագլխավոր վեկտորը, որը կարող է Հայաստանին մղել դեպի բանակցային գործընթաց։ Հայաստանը Ղարաբաղյան հակամարտությունում հաղթած կողմ է, եւ այսօրվա ստատուս-քվոն ամեն դեպքում խոսում է Հայաստանի օգտին։ Եվ բնական է, որ Հայաստանի ոչ մի իշխանություն չի համաձայնի գնալու փոխզիջման, ինչը վերաբերում է ազատագրված տարածքներին»,- նշեց քաղաքագետը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գործունեությանը՝ քաղաքագետը հիշեցնում է, որ վարչապետն անպայման ուզում է բանակցություններում ներգրավել նաեւ Արցախին, քանի որ ինքը չի կարող Արցախի անունից խոսել։ «Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ «Մադրիդյան սկզբունքներ»-ի փաստաթուղթը չաշխատող է, քանի որ այնտեղ չկա հայկական շահը։ Պատահական չէ, որ Արցախի ղեկավարներն անընդհատ ակնարկում են, որ իրենք դեմ են եւ պատրաստ չեն փոխզիջման ազատագրված տարածքների հարցում, որոնք ամրագրված են իրենց Սահմանադրության մեջ։

Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը դա հասկանում է եւ փորձում է նոր ձեւաչափեր գտնել, Արցախին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ։ Ամբողջ խնդիրն այն է, որ կային մտահոգություններ Արցախի շուրջ, քանի որ կային միմյանց հակասող լուրեր։

Դավոսում մեկ ու կես ժամ տեւած հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը լղոզված պատասխաններ էր տալիս, եւ դա ավելի շատ էր խոսակցությունների առիթ դառնում։ Ըստ էության, նա ելնելով էթիկայից, չէր էլ ցանկանում պատասխան տալ, ասում էր, որ ուղղակի հանդիպել են։ Բայց բոլորի համար էլ հասկանալի է, որ եթե դրանք բանակցություններ չեն, ապա ի՞նչ են։

Կարծում եմ, մտահոգիչ էր հատկապես ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հայտնած այն միտքը, որ խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է։ Նման հայտարարություններն ավելի շատ հարցեր են առաջ քաշում, քան պատասխաններ։ Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստաթղթում գրված է, որ պետք է ժողովուրդներին պատրաստեն խաղաղության, եւ այդ ֆոնին արտգործնախարարը հայտարարում է, որ խաղաղություն չլինելու դեպքում կլինի կատաստրոֆա, ապա դա ավելի շատ նմանվում է շանտաժի։

Կարծում եմ, որ նա անհաջող միտք էր հայտնել»,- ասաց մեր զրուցակիցը։ Վիգեն Հակոբյանը միաժամանակ հիշում է, որ Երեւանում ՌԴ արտգործնախարարի տեղակալ Կարասինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը որոշակի կոշտություն է ցուցաբերել։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image