2018 հեղափոխության շրջանում, գուցե նաև դրանից առաջ իշխանության եկած խմբակին աջակցելը ինչ-որ տեղ թվում էր լայնախոհության, ազատամտության, առաջադեմ լինելու վկայություն էր: Թեպետ ես ոչ մի անգամ իմ ձայնը չեմ տվել այդ խմբակին, բայց նրանց ընտրելը, նրանց աջակցելն այսքան ամոթալի չի եղել երբեք, որքան հիմա: Բացի այն, որ Նիկոլ Փաշինյանին աջակցելը խոսում է հայատյացության, թրքամետության, հայրենադավության մասին, այն նաև ազդակ է, որ դիմացինդ չքավորի ու անճարի հոգեբանությամբ, մտածելու անընդունակ մեկն է, ռաբիս, անճաշակ, անգրագետ, իր ոլորտում չկայացած ու չար….
Երեկ ինչ-որ դերասանուհի էր հարցազրույց տալիս Պետրոս Ղազարյանի մոտ, նա իր աջակցությունը հայտնեց Փաշինյանին, համոզված, որ Փաշինյանն ամեն բան անում է Հայաստանը զարգացնելու և պատերազմը կանխելու համար: Հ1-ի տաղավարում հայտնված կինը, որն, ըստ մամուլի հրապարակումների, դավանում է ոչ թե Հայ առաքելական եկեղեցուն, այլ կրոնական կազմակերպություններից մեկին, իրեն իրավունք վերապահեց եթերից դասեր տալ Գարեգին Բ-ին:
Ուզո՞ւմ էի հասկանալ, մտաբերել` ո՞վ է դերասանուհի ներկայացող այս կինը: Ես ճանաչում եմ բոլոր քիչ թե շատ կայացած դերասաններին ու հազիվ եմ մտաբերում էժանագին սերիալներում և Հայկ-Մկոի սկետչերում երկրորդական դերեր ստանձնած այս տիկնոջը, ով որպես դերասանուհի անհայտ է ու չկայացած: Այ հետաքրքիր է, եթե նրա փոխարեն լիներ կայացած, մեծ հաջողությունների հասած, փառքը վայելող, իսկապես սիրված ու ճանաչված մեկը, կաջակցե՞ր Նիկոլ Փաշինյանին, թե՞ այնուամենայնիվ կգիտակցեր ու կգերադասեր իր պետության շահը: Եւ այն, որ Նիկոլ Փաշինյանին իրենց աջակցությունն են հայտնում հենց նման մարդիկ, արդեն իսկ խոսում է այն մասին, որ հաջողակ, խելացի, պրոֆեսիոնալ մարդը նրան չէր աջակցի: Ոչ միայն Նիկոլին ընտրելն ու աջակցելն է այլեւս մեծագույն ամոթ, նրա կողքին կանգնելը` ինքնաոչնչացման պես մի բան, նրա կողքին կանգնելն արդեն տգիտության, նրանով հիանալը` հիմարության, նրան պաշտպանելը` անբարոյականության ու հայրենադավության մի յուրօրինակ ցուցիչ է: