«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին հայտնել են Ճանապարհային դեպարտամենտից։
Դեպարտամենտից նշել են, որ Ավետիսյանը մի քանի օր առաջ է դիմումը գրել, բայց հոգաբարձուների խորհուրդը դեռ չի հաստատել այն. նա դեռ շարունակում է պաշտոնավարել։
Գոռ Ավետիսյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2022 թվականին։