Քաղաքականություն

Կոնկրետ ո՞ր քարտեզներով է տեղի ունենալու պրոցեսը

Կոնկրետ ո՞ր քարտեզներով է տեղի ունենալու պրոցեսը

Ալմաթիի հռչկագիրը որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման բազային սկզբունք ընդունված է երկու երկրների կողմից: Դա անշրջելի իրողություն է, որովհետեւ դա արձանագրված է երկու երկրների կողմից բարձր մակարդակով:

Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչ վերաբերում է սահմանազատման բուն գործընթացին, ապա այն տեղի է ունենում ԽՍՀՄ իրավաբանական ուժ ունեցող ամենավերջին քարտեզների հիման վրա: Սա կարեւոր արձանագրում է»,- պնդել է նա։

«Մենք չենք ուզում կոնկրետ քարտեզի թվարկմամբ սահմանափակվել, որովհետեւ մեզ համար կարեւոր է ՀՀ սահմանի պարագծի ամբողջական սահմանազատումը ապահովելուն միտված իրավական հիմքերի արտահայտումը: Մենք ըստ այդմ գործում ենք նաեւ գործնականում:  Մենք գործում ենք այդ տրամաբանությամբ, օգտագործվում են քարտեզներ, որոնք արտահայտում են ԽՍՀՄ փլուզման պահին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա սահմանները»,- ասել է Փաշինյանը՝ այդպես էլ չնշելով կոնկրետ քարտեզների անուններ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image