Այլ

Անկարան աջակցում է Ուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորմանը

Անկարան աջակցում է Ուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորմանը


Թուրքիան աջակցում է Ուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորման ուղղությամբ բանակցությունների ակտիվացմանը։ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան ֆիդանը՝ բելգիացի իր գործընկեր Բերնար Քենտենի հետ Անկարայում տեղի ունենալիք բանակցություններից առաջ։ Համաձայն թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների՝ բելգիական պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Անկարա է այցելելու հունվարի երկուսին։ Բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվելու նաեւ Թուրքիայի եւ ԵՄ հարաբերություններին, Սիրիական խնդրին՝ համարելով, որ Սիրիայում իրավիճակի կայունացումը նաեւ կնպաստի, որպեսզի միգրացիոն իրադրությունը կայունանա Եվրոպական ռեգիոնում։ 
Նարեկ Հարությունյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image