Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հարցում ենք արել՝ 2025 թվականին պաշտպանության նախարարության զինծառայողներից քանի՞սն է դիմել ատեստավորման համար, նրանցից քանի՞սն է անցել ատեստավորումը, դրա արդյունքում քանիսի՞ աշխատավարձը եւ որքանո՞վ է ավելացել։
Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Հ․ Բատիկյանի ստորագրությամբ պատասխան ենք ստացել, որտեղ նշված չէ դիմողների թիվը, ոչ էլ ատեստավորման արդյունքում ավելացած աշխատավարձի չափը, միայն գրված է․ «2025 թվականին ատեստավորմանը դիմած ՀՀ ԶՈՒ զինծառայողների 66 տոկոսը ատեստավորվել և ձեռք է բերել հավելավճար ստանալու իրավունք»։