Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին դիտարկում է Նեյմարին ակումբ հրավիրելու հավանականությունը։ Սակայն դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե մարզիկն ունենա գերազանց ֆիզիկական տվյալներ։ այս մասին հայտնում է UOL-ը։ Համաձայն հաղորդման, Անչելոտին առաջնահերթ հիմնվելու է մարզիկի այժմյան ունեցած մարզական վիճակի եւ հնարավոր ամենաբարձր ինտենսիվությամբ հանդես գալու կարողության վրա։
Բացի այդ, հայտնի է, որ նա Նեյմարի հանդեպ առանձնապես համակրանք չունի, հետեւաբար՝ եթե Նեյմարին ազգային հավքական ներառվելու որոշում կայացվի, ապա դա արվելու է բացառապես միայն մարզիկի այժմյան ունեցած ֆիզիկական ռեալ տվյալների հիման վրա։
Նշենք, որ այս ամառ Բրազիլիայի հավաքականը հանդես է գալու ֆուտբոլայի կայանալիք Աշխարհի առաջնությանը։ Նշենք նաեւ, որ Նեյմարը ստացած վնասվածքից հետո ապաքինվում էր եւ նոր նոր է կրկին դուրս եկել խաղադաշտ։