Այլ

Դուրով, Թիմբերլեյք եւ այլք. աստղերի ամենաաղմկահարույց ձերբակալությունները

Դուրով, Թիմբերլեյք եւ այլք. աստղերի ամենաաղմկահարույց ձերբակալությունները

2024 թվականը մեծ փորձություններ, եթե ոչ՝ փորձանք բերեց համաշխարհային շատ աստղերի համար: Միասին վերհիշենք, թե որ հայտնիներն են ներկայում գտնվում հետախուզման մեջ, եւ որոնք են սպասում դատարանի որոշմանը։ 

Դիդդի

2024 թվականի սեպտեմբերին Շոն «Դիդի» Քոմբսը ձերբակալվեց Նյու Յորքում՝ սեռական թրաֆիքինգի, մանկապղծության եւ չարաշահումների մեղադրանքով։ Գրեթե ամեն շաբաթ աստղի դեմ նոր հայցեր են հարուցվում՝ բացահայտելով ռեփերի սկանդալային «սպիտակ երեկույթների» եւ չարաշահումների մանրամասները։ Դիդդին չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Ավելին, նա երեք անգամ մտադրվել է ազատ արձակվել 50 մլն ԱՄՆ դոլար գրավի դիմաց, սակայն դատավորները մերժել են նրա խնդրանքը՝ վկաների վրա ճնշում գործադրելու մտավախությամբ։ Դատական նիստը նշանակված է 2025 թվականի մայիսի 5-ին:

Ջասթին Թիմբերլեյք

2024 թվականի հունիսին Ջասթին Թիմբերլեյքին ձերբակալեցին Նյու Յորքում՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։ Ականատեսները պատմել են, որ երգիչը հյուրանոցում ընթրել է ընկերների հետ եւ ալկոհոլ խմել: Հետո նստել է ղեկին ու խախտել ճանապարհային երթեւեկության մի քանի կանոն, ինչի համար ոստիկանները կանգնեցրել են։ Ջասթինը սկզբում չի ընդունել իր մեղքը, սակայն ավելի ուշ կապ է հաստատել հետաքննության հետ եւ հրապարակավ ներողություն խնդրել։ Թիմբերլեյքին զրկել են արտոնագրից, դատապարտել 25 ժամ հասարակական աշխատանքի եւ վարչական տուգանք նշանակել:

Նատալի Ֆեյ

«Տղաները՝ Վեգասում» (անգլ.՝ The Hangover) կատակերգական ֆիլմի աստղը ձերբակալվել է 2024 թվականի օգոստոսին՝ ընտանեկան բռնության մեղադրանքով: Դերասանուհու ընկերը դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ Նատալին մի քանի հարված է հասցրել իր դեմքին։ Նրա խոսքով՝ Ֆեյը զայրացել է, երբ նա, իբր, շեղվել է երթուղուց, երբ դերասանուհուն վերցնելիս է եղել ավտոմեքենայով NFL նախամրցաշրջանային խաղի գնալու համար: Պարզվել է, որ Նատալին սմարթֆոնի միջոցով հետեւել է նրա շարժումներին։ Բժշկական օգնություն չի պահանջվել։

Lil Durk

2024 թվականի հոկտեմբերի վերջին ձերբակալվել է ամերիկացի ռեփեր Lil Durk-ը։ Նրան մեղադրում էին մրցակցին սպանելու մտադրության մեջ։ Ըստ քննիչների՝ երաժիշտը մտադրվել է ուրիշի ձեռքով ազատվել երգիչ Quando Rondo-ից՝ նրա գլխի համար պարգեւավճար հայտարարելով։ Նշվում է, որ Lil Durk-ն այս քայլին գնացել է վրեժխնդրությունից դրդված՝ 2020 թվականին գործընկեր ռեփեր King Von-ի սպանության պատճառով։ 2022 թվականին կասկածյալի շրջապատից ինչ-որ մեկը կրակ է բացել զոհի մեքենայի վրա՝ արձակելով առնվազն 18 փամփուշտ։ Quando Rondo-ն չի տուժել, սակայն նրա հետ մեքենայում գտնվող ընտանիքի անդամը մահացել է։ Գործով բոլոր մեղադրյալները, այդ թվում՝ Lil Durk-ը, ձերբակալվել են։ Սպասվում է դատավարություն։

Մայքլ Մադսեն

2024 թվականի օգոստոսին դերասան Մայքլ Մադսենը, որը նկարահանվել է Քվենտին Տարանտինոյի այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ատելի ութնյակը» եւ «Սպանել Բիլլին», ձերբակալվել է Մալիբուում։ Տղամարդը վիճաբանել է կնոջ հետ՝ վիճաբանության ժամանակ հրել է, ապա վռնդել տնից։ Մայքլը տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք, որտեղ նրան մեղադրել են ընտանեկան բռնության մեջ եւ 20 հազար դոլար գրավի դիմաց ազատ արձակել: 2024 թվականի սեպտեմբերին Մադսենը հայտարարել է, որ բաժանվում է կնոջից, եւ ասել է, որ տարիներ շարունակ եղել է նրա կողմից բռնության զոհ։

Պավել Դուրով

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունը թերեւս անցնող տարվա ամենախորհրդավոր միջադեպն էր: Հայտնի գործիչը ձերբակալվել է 2024 թվականի օգոստոսի 24-ին՝ Փարիզի օդանավակայանում, ընթերակա աղջկա հետ Բաքվից վերադառնալուց հետո։ Նրան մի քանի մեղադրանք է սպառնում՝ կապված Telegram-ի մոդերատորության բացակայության եւ Ֆրանսիայի իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվելու հետ։ Միլիարդատիրոջը մեղադրել են նաեւ ահաբեկչությանն օժանդակելու, փողերի լվացման եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ։ Դուրովն ազատ է արձակվել 5 միլիոն եվրո գրավի դիմաց՝ շաբաթը երկու անգամ ոստիկանության բաժին ներկայանալու պարտավորությամբ։ Նրան նաեւ արգելված է լքել Ֆրանսիան։

Նիկի Մինաժ

Ռեփեր Նիկի Մինաժը ձերբակալվել է Ամստերդամի օդանավակայանում 2024 թվականի մայիսին։ Նրան կասկածում էին թմրանյութեր տեղափոխելու մեջ, ընդ որում՝ երբ աստղն արդեն անցել էր ստուգումը եւ հերքել արգելված նյութերի առկայությունը։ Սակայն աշխատակիցներն արտիստի ուղեբեռում մարիխուանա են հայտնաբերել։ Մինաժին տուգանել են 350 եվրոյի չափով։ Միջադեպի պատճառով նա ստիպված է եղել չեղարկել Մանչեսթերում նախատեսված համերգը։

Կոիտիրո Իտո

Պրոդյուսեր Կոիտիրո Իտոն, որը ներգրավված է Ճապոնիայի ամենաշատ եկամուտ ունեցող անիմացիոն բլոկբասթերների ստեղծման մեջ, ձերբակալվել է Տոկիոյում, 2024 թվականի փետրվարին՝ մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու կասկածանքով: 2021 թվականի սեպտեմբերին նա, իբր, ստիպել է մի 15-ամյա աղջկա՝ դրամական պարգեւի դիմաց իրեն մերկ սելֆի ուղարկել սոցիալական ցանցերում։ Կոիտիրոն ընդունել է իր մեղքը, սակայն հավելել է, որ մի քանի անգամ պոռնոգրաֆիկ պատկերներ է ստացել։ Ոստիկանությունը շարունակում է փնտրել պրոդյուսերի մյուս հավանական զոհերին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image