Միջազգային

Ուկրաինան նշել է պատերազմի ավարտի հնարավոր ժամկետները

Ուկրաինան նշել է պատերազմի ավարտի հնարավոր ժամկետները

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ակտիվ փուլը կարող է ավարտվել այս աշնանը, հաղորդում է INSIDER UA Telegram ալիքը։

Խորհրդականի հայտարարության մանրամասները չեն հրապարակվել։

Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է ավարտել հատուկ ռազմական գործողությունը մինչև 2026 թվականի վերջը՝ իր համար հաղթական համարվող պայմաններում։ Դրանք ներառում են Դոնբասի նկատմամբ լիակատար վերահսկողություն և նոր ռուսական տարածքների միջազգային ճանաչում։

Սակայն նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է, որ Պուտինը որևէ ժամկետ է սահմանել հատուկ ռազմական գործողությունն ավարտելու համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image