Այլ

Ուսումնասիրում են ԱԹՍ-ների կիրառման փորձը

Ուսումնասիրում են ԱԹՍ-ների կիրառման փորձը

Միացյալ Նահանգների Զինված ուժերը ամենօրյա ռեժիմով ուսումնասիրում է Ուկրաինական պատերազմում ԱԹՍ-ների կիրառության փորձառությունը։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ Նա մանրամասնել է, որ բազմաթիվ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ են այցելել Ուկրաինա եւ իրենք շատ տեղեկատվություն են ստանում Ուկրաինական ճակատից։

Հեգսեթը մանրամասնել է, որ ինքն անձամբ է հավանություն տվել, որպեսզի ամերիկյան անձնակազմը այնտեղ ավելի շատ լինի եւ ավելի շատ ինֆորմացիա կարողանան ստանալ՝ մարտերի ժամանակ ԱԹՍ-ների կիրառության մասին։ Պենտագոնի ղեկավարը նաեւ ասել է, որ իրենք այդ փորձառությունն ուսումնասիրում են անհրաժեշտ հետեւություններ են անում։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image