Քաղաքականություն

Քոչարյանն առաջարկեց վերատեսության ենթարկել 2020-ին ընդունված ազգային անվտանգության հայեցակարգը

Քոչարյանն առաջարկեց վերատեսության ենթարկել 2020-ին ընդունված ազգային անվտանգության հայեցակարգը

ԱԺ լիագումար նիստում շարունակվում է Աժ մշտական հանձնաժողովների ձևավորումը։ Որպես ԱԺ ազգային անվտանգության, ներքին գործերի, պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու ՔՊ-ն առաջադրել է սույն հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանին։ Անդրանիկ Քոչարյանն իր նախընտրական ելույթում ասաց, որ ՀՀ -ի առջև կանգնած մարտահրավերները պահանջում են վերաիմաստավորել անցած 3 տարվա ժամանակահատվածում նախանշված և արդեն իսկ իրականացվող ռեֆորմները՝ շեշտը դնելով անվտանգային բաղադրիչի ուժեղացմանը։ 
Նաև Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց նախկինում իր գլխավորած հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքները՝ օրենսդրական ոլորտում և կազմակերպչական։ Նա հիշատակեց նաև այդ թվում Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքը։ Ասաց, որ 1 տարվա ընթացքում ուսումնասիրվել է 3406 էջ նյութ, հրավիրվել է 19 անձ՝ նախկին նախագահներ, վարչապետ, պաշտպանության նախարար։ 

«44-օրյա պատերազմից հետո անվտանգային փոփոխված իրողությունների պայմաններում պաշտպանության ոլորտում անհրաժեշտ եմ համարում իրականացնել հետևյալը․կառավարության, ԱԽ քարտուղարության, ԱԺ-ի ներգրավվածությամբ կազմել մասնագիտական աշխատանքային խումբ՝ բազմակողմանի ուսումնասիրել 2020-ին ընդունած ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը և առաջարկել իրավիճակին համապատասխան փոփոխություններ և լրացումներ»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը, որը առաջարկում է որպես պատերազմի կանխման և զսպման միջոց՝ միջազգային տարածաշրջանային համագործակցության միջոցով ։ Ինչպես վերակառուցել ՀՀ ԶՈՒ-ն՝ մոտեցնելով այն «գիտական ներուժ ունեցող անձնակազմի, տեխնիկայի և սպառազինության թվաքանակին ու հաստիքային կառուցվածքին։ Վերանայել ԶՈՒ-ում կիրառման դրված մարտական փաստաղթերն ու մարտական կանոնակագրքերը՝ ներառելով դրանցում ժամանակակից ռազմական գիտության և ռազմարվեստի տեսության պահանջները» ։ 

Զինված ուժերը համալրել հաշվարկնեով և գիտականորեն հիմնավորված ժամանակակից տեխնիկայով։ Հաշվի առնելով, որ մեր նպատակը պրոֆեսիոնալ բանակի ստեղծումն է, պետք է ամբողջովին վերափոխել ռազմական կրթության և ԶՈՒ մարտական պատրաստության հիմունքները՝ անխտիր բոլոր աստիճանի ու մակարդակի զինծառայողների ու ստորաբաժանումների համար։ Պայմանագրային զինծառայության ընդունել հոգեբանական ու ֆիզիկական թեստավորման բարձր արդյունքների հիման վրա, վերանայել սպայական հաստիքների քանակը՝ մոդեռն բանակներում ընդունված հարաբերակցության հիման վրա։ «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանը Անդրանիկ Քոչարյանից հետաքրքվեց՝ ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների, այն ժամանակ, երբ թեկնածուն ստանձնել էր աղետի գոտու վերականգնման պատասխանատվությունը, կար 2 խնդիր, որից առաջինը վերաբերում է տրամադրված վերամբարձ կռունկների հետագա ճակատագրին։ Այսինքն՝ Անդրանիկ Քոչարյանի գործունեութայն ավարտից հետո որտե՞ղ է գտնվել այդ տեխնիկան։ Եվ երկրորդ՝ «Գյուղշինտրեստի»-ի շուրջ 120 տոննա ամրանները, որոնք ըտս մամուլի՝ հայտնվել են արտերկրում։ 
Անդրանիկ Քոչարյանն ասաց․«Նախկին իշխանությունները, եթե ունեին այդ տեղեկատվոթյունը, պարզապես քարը քարին չէին թողնի։ Ինչ՞ւ են թողել, որ ես հանգիստ ապրեմ։ Մարտի 1-ի փաստահավաք խմբի 5 զեկույց ներկայացնեմ»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։ 
Նա հայտարարեց, որ հաստատ Բաղրամյան պողոտայում չեն և առաջարկեց՝ թող իրավապահները զբաղվեն, տեսնեն, այդ մամուլի հաղորդագրությունները «տելեգրամ կանալների» սին նյութեր են, թե շահարկվող թեմաներ։ Փոխարենը ասաց, որ այնտեղ հայնբերել է բազմաթիվ շինտեխնիկա և բիտում։ Հայկ Մամիջանյանը ռեպլիկի կարգով նկատեց․«Խնդրոմ եմ ձեր քաղաքական թիմի հետագիծը՝ քաղաքան այլախոհների նկատմամբ շինծու մեղադրանքները չպրոեկտել նախկին իշխանությունների վրա։ Իմ հարցը չէր վերաբերում հաղորդմանը, ես չէի խախտում անմեղության կանխավարկածը, ես հարցնում էի, թե Ձեր գործունեության ավարտին այդ ահռելի քանակով տեխնիկան, մենք 1 կլիո խնձորի մասին չենք խոսում, հասե՞լ է Գյումրի թե ոչ։ Ոինե՞ք տեղեկություն, դրանք գտնվել են ՀՀ-ում, թե դուրս են բերվել»։ Քոչարյանն ասաց ՝գործուենության ընթացքում եղել են ՀՀ-ում ու կրկնեց՝ եթե չարաշահումներ լինեին, նախկիններն իրեն հանգիստ չէին թողնի։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image