ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին պնդել է, որ ԱՄՆ զինված ուժերի գաղտնի զենքը, որը նա անվանել է «դիսկոմբուլյատոր», Նիկոլաս Մադուրոյին առևանգելու գործողության ժամանակ ամբողջությամբ անջատել է Վենեսուելայի ռազմական տեխնիկան։
«Մեր զինված ուժերը անգերազանցելի են։ Գիտեք, երբ մենք հարձակվեցինք Վենեսուելայի վրա, նրանց սարքավորումները... ոչինչ չաշխատեց։ Դրանք լավ սարքավորումներ էին, բայց մենք ենթարկեցինք «դիսկոմբուլյացիայի»», - նշել է Թրամփը։
«Հասկանո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում։ Նրանք սեղմում են կոճակները, և ոչինչ չի աշխատում։ Նրանք ասում են. «Գրողը տանի, ի՞նչ է կատարվում»։ Նրանք լսեցին այս տարօրինակ բզզոցը, որը գալիս էր վերևից։ Զարմանալի է, թե որքան հիանալի է մեր բանակը», - հավելել է նա։