Միջազգային

Զելենսկին ասել է, թե երբ կավարտվի պատերազմը

Զելենսկին ասել է, թե երբ կավարտվի պատերազմը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ պատերազմի «տաք փուլը» կարող է ավարտվել մինչև նոյեմբեր։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Օլգա Վասիլևսկայա-Սմագլյուկը։

«Նախագահը (Զելենսկին) նշել է, որ քննարկվում է «տաք փուլը» մինչև նոյեմբեր ավարտելու հնարավորությունը, անվտանգության երաշխիքների դեպքում։ Այս պահին մենք առավելություն ունենք առաջնագծում, որը կարող ենք օգտագործել։ Գլխավոր նպատակն է կանխել Ռուսաստանի կողմից մեզ խաբելը և կարճատև ընդմիջումից հետո նոր ռազմական գործողություններ՝ նոր հարձակում սկսելւ», - գրել է Վասիլևսկայա-Սմագլյուկը։

Խորհրդարանի անդամը նաև նշել է, որ Ուկրաինան սպասում է Եվրոպայի ներկայացուցչի ընտրությանը՝ խաղաղ կարգավորման բանակցություններում։ Նա նաև հայտարարել է ԱՄՆ պատվիրակության՝ մոտ ապագայում Կիև այցելելու մասին։

Խորհրդարանականը հայտնել է, որ Զելենսկու հետ հանդիպման ժամանակ «նրանք հատկապես քննարկել են» Ուկրաինայի ԵՄ անդամակցության հեռանկարները։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image