Ես հիմիկվանից հայտարարում եմ, որ իմ վերահսկողության արդյունքում Երևանի կենտրոնում ոչ մի շինարարություն, ոչ մի շինարարության թույլտվություն չի լինելու։ Բոլոր ապօրինի շինությունները, որոնք որ կառուցված են Երևան քաղաքում, քանդելու եմ։ Երևան քաղաքում շինարարությունից հետո մի հատ փոշի եղավ, տուգանելու ենք ու լիցենզիայից զրկել ընդհանրապես։ Աղբը 24 ժամից ավելի մնաց, աղբը հանող կազմակերպությունը գնալու ենք բերդ։
Այս մասին ուղիղ եթերի ժամանակ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին իր ելույթում ասել է «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը` Դոգը։
«Ես շատ լավ գիտեմ, որ հիմիկվանից սաղ պատրաստ կանգնած են ու մտածում են, թե ով ինչ ասֆալտի տենդեր պիտի ուտի։ Տենդեր բաժանել ու նման բաներ, հիմիկվանից ասում եմ, չի լինելու։ Հայկ Մարության, Անդրանիկ Թևանյան, եթե դուք վստահ եք ձեր վրա, վստահ եք, որ ձեր թիմը, մեր թիմը գալիս է երևանը ազատագրելու այս կեղտերից, գալիս ենք Երևանը ազատագրելու այս կոռուպցիայից ու թալանից, գալիս ենք Նիկոլին Հանրապետության հրապարակից ձեռնաշղթաներով բերդ տանելու, այս ամբողջ կազմը բերդ տանելու, ապա, այո, ես ձեզ հետ համաձայն եմ, ընտվեք քաղաքապետ։ Ձեր ընտրողը ի վերջո ձեզ ձայն է տվել, որ դուք Երևանը ձերբազատեք այս թշնամիներից»,- հավելել է նա։