«Հրապարակի» տեղեկություններով` այս պահին ԱԱԾ աշխատակիցները հատուկ գործողություն են իրականացնում «Ուրբան» տերմինալում։
Մեզ հասած տեղեկություններով` երկու բեռնատարում՝ բանանի արկղերում հայտնաբերվել է հսկայական ծավալի թմրանյութ։ Բեռնատարները վրացական համարներով են։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Իտալիայում ևս հսկայական քանակի թմրանյութ էր առգրավվել, որը պետք է Հայաստան ուղևորվեր։
Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել տերմինալից, տնօրենը հերքեց: Մեր լրագրողական խումբը մեկնեց տերմինալ, առաջիկայում լրացուցիչ տեղեկություն կհաղորդենք:
ՀԳ Լուրը հրապարակվելուց հետո մեզ հետ կապվեցին ՊԵԿ լրատվականից եւ ասացին՝ «ՊԵԿ-ը չի հաստատում լուրը», սակայն հավելեցին․ «Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն այս պահին իր գործառույթների շրջանակում իրականացնում է հսկողական միջոցառումներ»։ Թե ինչ են իրենցից ներկայացնում հսկողական գործառույթները, հրաժարվեցին մեկնաբանել։