Էքսկլյուզիվ

«Հրապարակ»․ ՔՊ-ական պատգամավորի որդին հրաժեշտ կտա՞ պաշտոնին

«Հրապարակ»․ ՔՊ-ական պատգամավորի որդին հրաժեշտ կտա՞ պաշտոնին

Տեղեկություններ կան, որ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի` ԱԱԾ մեկուսարանի պետ Արման Մելքոնյանը մոտ օրերս կազատվի աշխատանքից: Արման Մելքոնյանը, հիշեցնենք, ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին է։ Ազատման պատճառների մասին մեզ շատ բան հայտնի չէ, միայն խոսում են, որ վերեւներում նրա նկատմամբ անվստահություն է ձեւավորվել դեռեւս անցած տարվանից, նոյեմբերին էլ արդարադատության նախարարությունը Մելքոնյանի նկատմամբ  կարգապահական տույժ` «խիստ նկատողություն»  կիրառեց:

Որոշ տեղեկություններով՝ այն կապված էր պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ, երբ ԱԱԾ մեկուսարանից Տոնոյանին օգոստոսի 1-ին Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին տանելու ճանապարհին Դավիթ Տոնոյանը խնդրել է ուղեկցողներին, որ թույլ տան կարճ տեսակցել մոր հետ, հետո շարունակել ճանապարհը: Ըստ լուրերի, ՔԿ ծառայողները կապ են հաստատել վերադասի հետ, որը թույլ է տվել, որ Տոնոյանը գնա տուն, տեսակցի տարեց մոր հետ՝ պայմանով, որ ոչ ոք չիմանա: Ասում են՝ «դաբրո» տվողը եղել է Մելքոնյանը։ Լուրը հաջորդ օրերին հրապարակվեց թերթերից մեկում, ինչն էլ, փաստորեն, ճակատագրական է եղել Մելքոնյանի համար, ով այդ պաշտոնին է նշանակվել 2023թ. մարտի 29-ին` տեղափոխվելով «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնից։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image