Փաստաբան Ռուբեն Հակոբյանի վերաբերյալ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: Այս մասին Հրապարակ-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լիանա Գասպարյանը։
« Միայն կարող եմ նշել, որ այդ սպանության գործով, որը քննվել է, Վերաքննիչ դատարանը ձայնագրությունը համարել է ոչ թույլատրելի ապացույց, հայտնի չէ աղբյուրը: Նույնականացում չունենք, չգիտենք` սարքվա՞ծ է դա արհեստական բանականությամբ թե ոչ»,- ասաց փաստաբանը` նշելով, որ չունեն տվյալ, թե փորձագետի եզրակացություն չկա:
Հակակոռուպցիոն կոմիտեն, հիշեցնենք, ձերբակալել էր փաստաբան Ռուբեն Հակոբյանին: