Այսօր վաղ առավոտից Դիմադրության շարժումը մայրաքաղաքի փողոցներում կրկին սկսել է անհնազանդության ակցիաները։ Այս պահին ժամանակավոր խաթարվել են նաև Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի աշխատանքները։
Ժամը 12.00-ի դրությամբ բերման է ենթարկվել 352 ակցիայի մասնակից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար»,- այս մասին Hraparak.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։