Ժամանց

Երեք ֆուտբոլիստ հեռացել է հավաքականի ճամբարից Թուրքիայի հետ խաղից հետո

 Երեք ֆուտբոլիստ հեռացել է հավաքականի ճամբարից Թուրքիայի հետ խաղից հետո

Վաղը՝ մարտի 28-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը հերթական տնային հանդիպումն է անցկացնելու, այս անգամ, սակայն, ընկերական խաղերի շրջանակում։

Մեր ընտրանին ուժերն է չափելու Կիպրոսի հավաքականի հետ։ Լուկաս Սելարայանը, Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը և Էդգար Բաբայանը, համաձայն նախնական պայմանավորվածության, վերադարձել են իրենց ակումբներ և չեն մասնակցի Հայաստան - Կիպրոս հանդիպմանը ։

Հավաքականի ճամբարը վնասվածքի պատճառով լքել է նաև Անդրե Չալըշըրը։

Տարոն Ոսկանյանի վնասվածքը շատ լուրջ չէ: Ազգային հավաքականի կենտրոնական պաշտպանի մոտ ախտորոշվել է ձախ սրունք-թաթային հոդի և նրբոլոքի վնասվածք։ Բուժումն ու վերականգնումը կտևի մոտ 20 օր։

Հրանտ-Լեոն Ռանոսը կարող է իր նորամուտը նշել Կիպրոսի հավաքականի դեմ խաղում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image