Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա ազատության մեջ։ Վերաքննիչ քրեական դատարանը անփոփող թողեց Հակակոռուպցիոն դատարանի որոշումը՝ Ասլանյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Ասլանյանը մեղադրվում է Վանաձորում հողեր օտարելու մեջ։ Նա բազմիցս հայտարարել է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում։
Հիշեցնենք նաև՝ 2021 թ. դեկտեմբերի 5-ին Վանաձորում ՏԻՄ ընտրություններում առավելագույն ձայներ էր ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստն ու համայնքի ղեկավարի ընտրությունը, բայց դրանից մեկ օր առաջ Վանաձորի նախկին համայնքապետ, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի 1–ին համար Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց և կալանավորվեց: