Հասարակություն

Արսեն Դավթյանը դատապարտվեց՝ 7 տարի, Ռազմիկ Աբրահամյանը՝ 3 տարի ժամկետով ազատազրկման

Արսեն Դավթյանը դատապարտվեց՝ 7 տարի, Ռազմիկ Աբրահամյանը՝ 3 տարի ժամկետով ազատազրկման

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ հրապարակել  է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին եւ Ռազմիկ Աբրահամյանի վերաբերյալ վճիռը։

Ըստ այդմ՝ Ռազմիկ Աբրահամյանը դատապարտվել է երեք տարի ժամկետով ազատազրկման, սակայն դատարանը նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով 2 տարի ժամկետով փորձաշրջան։ Արսեն Դավթյանը դատապարտվել է 7 տարի ժամկետով ազատազրկման՝ առանց գույքի բռնագանձման։

Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու եւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Ռազմիկ Աբրահամյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացող՝ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները եւ առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image