Քաղաքականություն

Միայն մերժվածը կարող է դեկտեմբերի 7-ին Գյումրիի եկեղեցին «մաքրել տալ» շարքային հավատացյալներից

Միայն մերժվածը կարող է դեկտեմբերի 7-ին Գյումրիի եկեղեցին «մաքրել տալ» շարքային հավատացյալներից

Նախորդ օրն «իրական» Հայաստանի «հզոր և մեծարգո վարչապետ» Փաշինյանը հավաքել էր մի բուռ, չէ, մեկ ավտոբուս «հպարտ» քաղաքացիների ու տարել նրանց Կիրանցի պատի տակ նկարվելու: Բնական է, առիթը բաց չէր թողել գովերգելու սահմանազատման ընթացքում մի քանի տասնյակ (թե՞ հարյուր) մետր պատի կառուցումը: Ու պատից այս կողմ հայտարարել էր, թե ինքն այդ պահին կանգնած է այդտեղ ու ոչ մի մտավախություն չունի: Անկեղծ ասած, մտածեցի, թե այդ անձն այնքան է մարդկանց հիմարի տեղ դրել, որ արդեն ինքն էլ չի գիտակցում, թե ինչու չպիտի ադրբեջանցի զինվորը կրակի իր վրա: Բացատրեմ՝ որովհետև եթե Ադրբեջանի նախագահը հրամայի սպանել նրան, ապա ուրիշ ում պիտի գտնի, որպեսզի նա առանց դույզն իսկ վարանելու զիջի այն, ինչն ինքն է զիջում: Հասկանալի է, որ Կիրանցի պատի տակ ճառ ասող «հզոր և մեծարգո վարչապետը» չպետք է ունենար մտավախության պատճառ: Իսկ որ Կիրանցի կամ հարևան գյուղերի բնակիչները նիկոլական սահմանազատման շնորհիվ զրկվել են իրենց հողատարածքներից և այդ թվում, ասենք, աշնանացան անելու հնարավորությունից, դա իրեն, բնականաբար, չի հուզում: Քանի որ դա հարվածել է կրանցիների, ոչ թե իր գրպանին:

Իսկ այսօր երևի մի մի քանի տասնյակ ուղեկից մեքենաներով ու մի այդքան էլ՝ ոստիկաններով լցված  ավտոբուսներով, ելել է շրջայցի. սկզբում Սպիտակ, հետո Վանաձոր, վերջում էլ Գյումրի: 1988-ից մինչև 2018-ը՝ 2 տարի էլ վերադիր, քանի որ 2020-ի այս օրը ողջ հայ ազգը շոկի մեջ էր, դեկտեմբերի 7-ը ողբերգության հիշատակի օր է՝ պայմանավորված բնական տարերքով: 2021-ից այն, ուզենք թե չուզենք, լրացվեց մի քանի հազար զոհերի հիշատակով: Իսկ այս տարվանից նաև հոգևորականնների նկատմամբ բռնություններով: Արդյունքում այսօր՝ 2025-ի դեկտեմբերի 7-ին, վարչապետի պաշտոնը զբաղեցնողի նկատմամբ համատարած մերժման օր է: Որովհետև միայն մերժվածը կարող է դեկտեմբերի 7-ին Գյումրիի եկեղեցիներից մեկը՝ Յոթ Վերք եկեղեցին, «մաքրել տալ» շարքային հավատացյալներից՝ այն լցնելով իրենով, իր կամակատարներով ու թիկնապահներով: Տվյալ դեպքի առումով դա աննորմալության վերին աստիճանն է, որին հասել է վարչապետի պաշտոնը զբաղեցնողը: Այդ աննորմալության դրսևորումներից մյուսն էլ այլ թեմից քահանա «պատվիրելն» է, որպեսզի իր ու իր շրջիկ խմբակի համար պատարագ մատուցի: Ինչի համար անհրաժեշտ է արժանի մառուցել ու գնահատանքի խոսք ուղղել Շիրակի թեմի բոլոր քահանաներին, ովքեր պահեցին թե՛ իրենց արժանապատվությունը և թե՛ իրենց թեմակալ առաջնորդի՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պատիվը՝ հրաժարվելով կեղծ ու անօրինական պատարագ մատուցելու առաջարկից:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image