Այլ

Օրգանների անօրինական վաճառք Կահիրեում․ BBC-ի ֆիլմը (տեսանյութ)

Օրգանների անօրինական վաճառք Կահիրեում․ BBC-ի ֆիլմը (տեսանյութ)

BBC-ն հետաքննում է արդի ժամանակաշրջանի ամենաայլանդակ երևույթներից մեկի՝ մարդկային օրգանների անօրինական առևտրի թեման։ Այդ շահավետ բիզնեսը ենթակառուցվածքներ ունի Եգիպտոսում, հատկապես՝ Կահիրեում, որտեղ Աֆրիկայից ներգաղթյալները, որոնք ձգտում են մեկնել Եվրոպա, դառնում են հանցավոր խմբերի զոհ։

Ինչ-որ մարդկանց մոտից օրգանները խլում են բռնի ուժով, ոմանց՝ խաբում են փողի խոստումների դիմաց։ Պատահում է, որ երեկվա զոհերն իրենք են դառնում նոր զոհերի հավաքագրողներ ու  հանցավոր խմբերի անդամներ։ Լրագրողներին հաջողվել է խոսել երկու խմբերի հետ և պարզել, որ այդ հակաօրինական սխեմաներում ներգրավված են մասնավոր և պետական բժշկական հաստատություններ, և անգամ՝ բարեգործական հիմնադրամներ։

Ֆիլմի նկարահանող խմբին հայտնի է դարձել, որ շատերը երիկամի համար մեկնում են Կահիրե, որտեղ ծայրահեղ աղքատներին ու փախստականներին համոզում են վաճառել դրանք։ Փաստագրական ֆիլմում բժշկի նոթատետրի գրառումներ են, որոնք պատմություններ են այն մասին, թե ինչպես է հնարավոր դառնում մարդկային տարբեր օրգանների վաճառքը։ Մի երիտասարդ տղայի պատմածներով գրառել է, որ իրեն է մոտեցել բրոքեր և երիկամի համար 5000 եվրո առաջարկել։ Համաձայնել է։ Իսկ 22-ամյա աղջա, առհասարակ, ծեծել են և ստիպել հրաժարվել երիկամից։«Ես գիտակցության եկա ինչ-որ մի օտար սենյակում, ամենուրեք արյուն էր»,-պատմում է զոհերից մեկը։

Հետաքննող իրավապահներից մեկն ասում է, որ օրգանների վաճառքով զբաղվողները «մարդուն ընդունում են՝ տառացիորեն,որպես քայլող մսի կտոր»։

Ֆիլմը դիտման համար հասանելի է ՌԴ-ի, Ուկրաինայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի տարածքում։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image