«Օրերս ՊԵԿ-ից ԱԺ ներկայացված հասարակական կազմակերպությունների մասին օրենքը, որը նախատեսում է ֆինանսական լիարժեք թափանցիկություն, հեռուն գնացող նպատակներ ունի։ Առաջին հայացքից թվում է, թե այն ներառում է նաեւ «Բաց հասարակության հիմնադրամների» «կապիտալի» վերահսկողությունը, սակայն դե ֆակտո փորձում են ՊԵԿ-ի պրիցելի տակ դնել իշխանություններին հակընդդեմ ՀԿ-ներին, առաջին հերթին՝ ՎԵՏՕ-ին եւ քոչարյանականներին, ապա, անհրաժեշտության դեպքում, որեւէ պատճառաբանությամբ փակել դրանք»,- ասաց ԱԺ մեր աղբյուրը: Իսկ ի՞նչ են փորձելու պարզել։ «Ճշգրտվելու են ՀԿ-ների բոլոր ֆինանսական աղբյուրները, այդ թվում եւ` մասնավոր։ Գնահատման իրավասությունը բացառապես պատկանելու է ՊԵԿ-ին, ասել է` իշխանությանը»: Իսկ հնարավո՞ր է, որ դա առաջին հերթին Սորոսի կողմից ֆինանսավորվող ՀԿ-ներին վերահսկելուն է միտված, եւ Փաշինյանն ուզում է դագանակ ունենալ ձեռքին․ լուրեր կային, որ սորոսական ԿԳՄՍ փոխնախարարը հրաժարական տվեց այդ խնդիրների պատճառով։ «Ոչ, ԱԺ ՄԻՊ հանձնաժողովում հիմնական զեկուցող՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Էդուարդ Հովհաննիսյանը եւ իմքայլական, ԲՀՀ-ի հետ ակտիվ աշխատող Մարիա Կարապետյանը խիստ «համագործակցված» էին ներկայացնում օրենքը, ավելին՝ տպավորություն էր, որ տեղակալին Կարապետյանն է ուղղորդում, օրենքի ստեղծման հարցում էլ ամենաակտիվը «սորոսականներն» էին»:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Ծառուկյանը 5.7 մլն դոլար է շահել. ի՞նչ է տեղի ունե...
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշում երկրորդ տեղ զբաղեցնող Արման Ծառուկյանի անունը հայտնվել է մեծ ֆի...
Աննա Հակոբյանը վարչապետի տիկնոջ կարգավիճակով գործո...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ առաջին տ...
ՔԿ-ն թիրախավորել է «Ուժեղ Հայաստանի» ցուցակից 6 ան...
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ընտրական հանցագործությունների և փողերի լվացման գործի շրջանակում «...
×
❮
❯