Հասարակություն

Netflix-ի բաժնետոմսերը թանկացել են

Netflix-ի բաժնետոմսերը թանկացել են

Netflix ամերիկյան ստրիմինգային ծառայության բաժնետոմսերը թանկացել են 12,5 տոկոսով այն բանից հետո, երբ վերջինս հրապարակել է իր ֆինանսական հաշվետվությունն ու տեղեկացրել որ սակագնային փաթեթների գները բարձրացնելու է։ Ըստ այդ հաշվետվության, ընթացիկ տարվա 9 ամիսներին, Netflix-ի մաքուր եկամուտը աճել է մոտ 1 տոկոսով, կազմելով 4,47 միլիարդ դոլար։

Մեկ բաժնետոմսի միջին եկամուտը մեկ տարի առաջվա ցուցանիշից` 9,83 դոլարից հասել է 9,9 դոլարի։ Երեք եռամսյակների հասույթը ավելացել է 5 տոկոսով, կազմելով 24,89 միլիարդ դոլար։ Երրորդ եռամսյակում մաքուր եկամուտը աճել է 20 տոկոսով, կազմելով 1,677 միլիարդ դոլար։ Երրորդ եռամսյակի համար մեկ բաժնետոմսի միջինացված եկամտաբերությունը անցյալ տարվա 3,1 դոլարի ցուցանիշից հասել է 3,73 դոլարի, այն դեպքում, երբ կանխատեսված է եղել 3,49 դոլար։

Հաշվետու ժամանակահատվածում հասույթը կազմել է 8,542 միլիարդ դոլար։ Միաժամանակ, Netflix-ի բաժանորդների թիվն ավելացել է տարեկան համեմատությամբ՝ 10,8 տոկոսով, կազմել 247,15 միլիոն։ Netflix-ը իր սակագնային փաթեթները թանկացնում է Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image