Պարզվում է՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի նախկին տնօրեն Արման Հովակիմյանը, որը մոտ 1 տարի առաջ ազատվեց պաշտոնից, պաշտոնավարման ընթացքում «օրինականացրել» է ծննդօգնության կաշառքը, ծննդկանների հարազատները բժշկին գումարի տեսքով «շնորհակալությունը» հայտնել են հիվանդանոցում տեղադրված տերմինալի միջոցով՝ նշելով ծնունդն ընդունող բժշկի անունը, այսինքն՝ փոխանցում են կատարել։ Այս մասին տեղյակ են եղել առողջապահության նախկին եւ ներկայիս նախարարները՝ Արսեն Թորոսյանն ու Անահիտ Ավանեսյանը։ Այսօրվա տնօրենը՝ Նարեկ Զեյնալյանը, հավանաբար, որոշել է երեքին միասին «փուռը տալ»։ Ասացին, որ վերջին շաբաթներին հարկայինից զանգահարում են տարիներ առաջ ծննդաբերած կանանց եւ համագործակցություն առաջարկում, որ եթե մի քանի տվյալ լրացնեն, իրենց վճարած գումարները հետ կստանան, քանի որ դրանք չեն հասել բժշկին։ Թե ուր են գնացել այդ գումարները, եւ ինչպես են հիմա վերադարձնելու, պարզ չէ։ Հիվանդանոցից չկարողացանք մեկնաբանություն ստանալ, սակայն ասացին, որ խոսքը 6 տարի առաջվա դեպքերի մասին է։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Լֆիկը խիստ պայմաններ է դրել
Ծիրանի այգի ունեցողները կրակն են ընկել իրենց բերքի ձեռքը։ Ռուսաստանի կողմից դրված սահմանափակումներից...
Դատախազն ընդդեմ Առուշանյանի
Հակակոռուպցիոն դատարանը հունիսի 24-ին մերժեց Պրոբացիայի ծառայության ներկայացրած միջնորդությունը` Գոր...
Այսօր իմ համար երջանիկ օր է. Տիգրան Արզաքանցյան
Գործարար, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, որի անձնական կյանքը վերջին շրջանում մամուլի ուշադրո...
×
❮
❯