Հասարակություն

Ով էր «Հրապարակը» 18-ից առաջ

Ով էր «Հրապարակը» 18-ից առաջ

Քանի որ Հայաստանում մոդայիկ է դարձել հարցնելը` իսկ դու ի՞նչ էիր անում-ասում X ժամանակ... եթե 18-ից հետո այդ հարցը տալիս էին նախկինների ժամանակ արածների ու ասածների մասով, իսկ հիմա` 2018 թվի իշխանափոխության եւ դրան հաջորդած դեպքերի: Բայց որոշ տհաս- տգետ մարդիկ նույն հարցը տալիս են նաեւ լրատվամիջոցներին ու լրագրողներին: Ի գիտություն ԶԼՄ-ների առաքելությունը չգիտակցող այդ զանգվածի` ասեմ, որ մամուլը միշտ նույն առաքելությունն է իրականացնում` հիմա, առաջ, անգամ՝ 19-րդ դարում:

Այն հանրային սանիտար է եւ հանրային խոսքը տարածելու հարթակ: Որպես սանիտար՝ ներկայացնում է արատավոր երեւույթները, օրվա իշխանությունների սխալներն ու թերությունները, զսպում է պաշտոնյաների՝ օրեցօր աճող ախորժակը, հետեւում է նրանց գործունեությանը, հանրային ու քաղաքական գործիչներին է բացահայտում եւ օգնում, որ ընտրության գնացող մարդիկ իմանան, թե ինչից ինչ են ընտրում:

Եվ հնարավորություն է տալիս, որ մարդիկ իրենց տեսակետներն արտահայտեն, գաղափարները տարածեն, առողջ եւ օգտակար բանավեճեր ծավալեն լրատվամիջոցների հարթակներում: «Հրապարակի» պարագայում շատերը գիտեն, որ մեր թերթում եւ կայքում հրապարակված շատ տեսակետներ ու գաղափարներ ո՛չ խմբագիրը եւ ո՛չ էլ, առավել եւս, լրագրողները չեն կիսում:

Բայց եթե այդ տեսակետներն ու գաղափարները վնասակար չեն մեր երկրին, օրենքով արգելված չեն, մարդու իրավունքների անթույլատրելի ոտնահարումներ չեն պարունակում, ապա հրապարակված լինելու իրավունք ունեն: Մենք քաղաքական կուսակցություն չենք, ոչ էլ պաշտոնաթերթ, որ կոնկրետ որեւէ խմբին շահավետ հրապարակումներով հանդես գանք: Իհարկե, քաղաքացիներ ենք եւ շատ հարցերում դիրքորոշում ունենք, որոնց կարող եք ծանոթանալ բացառապես կոնկրետ հեղինակային նյութերում:

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image