Քարոզչություն անելու, իր մեղքերն ուրիշների վրա բարդելու, ուղեղներ լվանալու ոչ մի առիթ պետության ղեկավարը բաց չի թողնում: Նա շնչակտուր մի դահլիճից մյուսն է վազում` կնոջ հետ, բանախոսություններ է կարդում, օրական տասնյակ ստատուսներ ու տեսահոլովակներ է տեղադրում իր էջում: Իշխանական գործարարների նախաձեռնություններին է մասնակցում` ինչ-որ մոլի բացումից մինչեւ ծնունդ ու հարսանիք: Պատանիների ճամբար է այցելում` խարույկի շուրջ զրուցելու, սպորտային միջոցառման մրցանակաբաշխություն է անում: Զուգահեռաբար, ամեն շաբաթ կառավարության նիստերի ժամանակ է ելույթ ունենում, Ազգային ժողովում մի քանի ժամանոց հարցուպատասխանի է մասնակցում: Խոսում է, խոսում է, խոսում է... հայհոյանք ու սուտ, լավ կյանքի ու խաղաղության խոստումներ շռայլելով, մարդկանց թիրախավորելով, անմեղության կանխավարկած ու Սահմանադրություն խախտելով: Ինչքան խոսքը շատ է, այնքան շատ են սխալներն ու վրիպումները. լեզվական, մտքի, իրավական, բարոյական: Երբեմն մոռանում է, թե նախկինում ինչ է ասել, եւ ճիշտ հակառակն է ասում: Երբեմն այնքան է ոգեւորվում, որ իրեն թվում է, թե առնվազն Աստված է` կարող է ճակատագրեր տնօրինել, իր իրավասությունների սահմաններից դուրս գալ եւ անպատիժ մնալ: Բայց ամենահավանականն այն է, որ նա արդեն վա-բանկ է գնում` մի մարդու նման, որը շատ լավ հասկանում է, որ այլեւս այնքան է օրենք ու Սահմանադրություն խախտել, որ իր միակ փրկությունը բռնապետ դառնալն է եւ ամեն գնով իշխանություն պահելը: Որի հույսը մարդկանց ինքնապաշտպանության եւ վախի բնական զգացումներն են, որ ինչ-որ պահից մարդիկ կդադարեն պայքարել եւ կհաշտվեն բռնապետության մեջ ապրելու մտքի հետ: Բայց դեռ հարց է` մարդկանց մոտ ի՞նչը կգերակշռի` վա՞խը, թե զայրո՞ւյթը:
Քաղաքականություն
Կրակի հետ է խաղում
Ամենաընթերցված
Պատժում են բոլորին
Խորհրդարանում իր աշխատանքին երեկ հրաժեշտ տվեց Ալեն Սիմոնյանի կադրերից հերթականը՝ ԱԺ նախագահի խոսնակ...
Առաջիկա ընտրությունների պատճառով Իրանի հետ «քաղաքա...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ մտադիր չէ շ...
Սեւանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Ար...
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ դատարանը հրապարակել է քրեական հեղինակություն Նորատուսցի Արայի որդու՝...
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել...
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գիտակցել է՝ Ռուսաս...
×
❮
❯