Այլ

Սոթքի սադրանքն իր պատճառն ունի

Սոթքի սադրանքն իր պատճառն ունի

Ադրբեջանի վախն այն է, որ կկորցնի Նիկոլի իշխանությունը։ Ադրբեջանը սարսափում է հայերի միասնությունից, համախմբումից, իսկ Նիկոլը նրա համար  կաթը կտրող աղ կամ լիմոնաթթու է։ Նիկոլը նրա համար հայերին պառակտող, մասնատող, իրար դեմ հանող ուժ է, որին կորցնելով,  նա կկանգնի 90- ականների կոտրած տաշտակի առաջ։ Ալիևն ինքն է խոստովանել, որ աջակցել է Փաշինյանին՝ իշխանության գալու  համար։ Հո հենց այնպես չի՜ բերել․․․ Հիմա ոտքերի տակից հողը  փախչում է։ Փաշինյանը Ադրբեջանին  Հայաստանի բոլոր տարածքներում տեղավորվելու, խրամատավորվելու, տնավորվելու տեղեր է տվել։  Հիշում եք երևի, թե ինչ ստեր էին հորինում՝ Ջերմուկում ադրբեջանական զորքի գերեվարման և այլ հեքիաթների մասին։ Նա մեր աչքի առաջ մեր հայրենիքը նվիրել է Ադրբեջանին։ Գիտակցելով, որ դա նաև իր պաշտպանությունն ու անվտանգությունն  է։

Եթե հայերը հանկարծ «խելքները կորցնեն և դուրս գան Նիկոլի դեմ» , Ադրբեջանը «նվեր ստացած իր դիրքերից» հանուն Նիկոլի կրակահերթեր կարձակի։ Ադրբեջանական կողմից Սոթքի կրակահերթը վկայություն է նաև այն բանի, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականը Նիկոլի «կոնտրոլից դուրս եկած է եղել»։ Եվ հիմա նա ամեն ինչ պիտի անի, որ նոր թեկնածուն լինի Ալիևի սրտով։ Անուն չտամ, բայց Ստեփանակերտից ասում են, որ այդ թեկնածուն բավականին ակտիվացել է։ Արցախի առաջ բարդ խնդիր է դրված՝ թույլ չտալ, որ Ալիևի, նույն ինքը Նիկոլ Փաշինյանի թեկնածուն կարողանա սողոսկել այն տեղը, որտեղից դուրս է պրծել իր նման մեկը։

Վաղվա միասնության հանրահավաքն էլ վախեցրել է Ալիևին։ Երկու նախկին նախագահների մասնակցությունը սարսափեցրել է նրան՝ հայերին համախմբման դաշտ բերելու առումով։  Ու էլի մի շարք գործոններ են պատճառ հանդիսացել, որ նա իրեն ընծայած կողքի սենյակներից մեկից կրակել է մեր զինվորների վրա։ Ու ինչքան Նիկոլի իշխանությանը վտանգ սպառնա, Ադրբեջանը գործի է դնելու Նիկոլին փրկելու կրակահերթը։ Դրա հնարավորությունը Փաշինյանը տվել է։ Մեր տանը տեղավորված՝ կրակում է մեզ վրա։ Սոթքի սադրանքի հիմքը Նիկոլի իշխանությունը պահելն է։

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image