Հասարակություն

Ոստիկանությունը շրջափակել է կառավարության շենքը

Ոստիկանությունը շրջափակել է կառավարության շենքը

Վաղ առավոտից ոստիկանության մեծաթիվ ծառայողներ չորս կողմից շրջափակել են կառավարության շենքը, ոստիկանության մեծաթիվ ուժեր են բերվել կառավարություն, տեղում են ոչ միայն շարքային ծառայողները, այլև ոստիկանության հրամանատարական կազմի ներկայացուցիչներ` մայորներ, փոխգնդապետներ, գնդապետներ, նրանք խումբ-խումբ ոստիկաններին հավաքել և հրահանգավորում են իրականացնում:

Ոստիկաններից մեկին հարցրինք, թե որն է կուտակումների պատճառը, ասաց, որ բողոքի ակցիաների համար են հավաքվել՝ իր տեղեկություններով:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստան է գալու ՌԴ նախագահը, այդ առիթով հակառուսական և արևմտամետ ուժերը պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image