Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում ներբեռնել է գաղափարը բիզնես դարձնելու մասին Հանրայինով հեռարձակվող սթարթափ մի ծրագրի մասին և մեկնաբանել․ «Հաղորդման գաղափարը տարել եմ ԿԳՄՍ դեռ 2019թ դեկտեմբերին և հաղորդման սինոփսիսը քննարկել եմ Արայիկ Հարությունյանի և Լուսինե Առաքելյանի (ԿԳՄՍ նախկին փոխնախարար) հետ: Հետո, ավելի ուշ այն քննարկել ենք Վահագն Թևոսյանի հետ: Հետո ես իմացա, որ հաղորդումը, այնուամենայնիվ, անում են, բնականաբար` առանց ինձ: Խոսեցի Թևոսյան Վահագի հետ, և նա ինձ ասաց, որ առանց ինձ էլ այդ միտքը կար: Իսկ միտքն առաջացավ այն ժամանակ, երբ Արայիկ Հարությունյանն ինձ խնդրեց «Ինչ: Որտեղ: Երբ»-ի շրջանակներում դպրոցներում ֆինանսական կրթության թեմայով խաղ կազմակերպել: Ես, իհարկե, խաղը կազմակերպեցի, սակայն ասեցի, որ դա կկրի զուտ ֆորմալ մեկանգամյա բնույթ: Եթե իրանց հետաքրքրում է ֆինանսական կրթության առաջխաղացումը, ես ուրիշ բան էլ կմտածեմ: Եվ մեր հանդիպումից մի 20 օր հետո ներկայացրեցի այդ ծրագրի սինոփսիսը: Պարզապես հիշեցի «Акулы бизнеса» հաղորդումը և փորձեցի այն ավելի զարգացնել: Ի դեպ ասեմ, որ իմ ներկայացրած հաղորդման մեջ ոչ միայն IT ոլորտի «ստարտափեր»-ի մասին էր խոսքը: ՀԳ. Կարծում եմ, թե Արայիկ Հարությունյանը և թե Լուսինե Առաքելյանը կհաստատեն այս պատմությունը»։ Փաստորեն, Կարեն Քոչարյանը բավականին քաղաքակիրթ ձևով ակնարկում է, որ կամ Հանրայինը, կամ ԿԳՄՍՆ-ն իրեն քցել են։ Լուսինե Առաքելյանը, ըստ էության, «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց «այդ պատմությունը», բայց ձևակերպումների հետ համաձայն չէ։ «Նախարարությունը գաղափարները չի գողանում, ինքը քաղաքականությունը մշակողն է, և եթե որևէ մեկը, որևէ կազմակերպություն այդ քաղաքականությանը համահունչ որևէ նախագիծ է բերում, և նախարարությունը պատրաստ է գումար հատկացնել այն իրականացնելու համար, այդ ծրագիրն իրականացվում է։ Կամ միասին անում ենք։ Կարևորը՝ քաղաքականությունը մշակված լինի։ Մենք անում էինք «Ֆինանսական և ձեռնարկատիրական կրթություն դպրոցներում» ծրագիրը։ Հետո ԿԳՄՍՆ-կառավարություն համատեղ քննարկման արդյունքում որոշեցինք, որ պետք է դուրս գանք դպրոցների տիրույթից և շատ ավելի լայն շերտերի հասանելի դարձնենք ֆինանսական կրթությունը և ձեռնարկատիրական կրթությունը։ Եվ դրա որպես միջոց` ընտրեցինք նաև հեռուսատատեսությունը, մասնավորապես, կինոների, սերիալների կամ սոցիալական գովազդների և հաղորդաշարերի։ Մեր առաջին փորձը եղել է «Ինչ: Որտեղ: Երբ»-ով։ Մենք պարոն Քոչարյանի հետ խոսեցինք, առաջարկեցինք, և նա շատ սիրով մեր առաջարկն ընդունեց, եթերաշրջաններից մեկը նվիրվեց ֆինանսական կրթությանը, այսինքն՝ հարցերն ունենին ֆինանսական գրագիտության բաղադրիչներ, ավելին` մեր աշակերտները եղան «զնատոկներ»։ Եվ դա չէր կարող մեկանգամյա լինել, մենք էլի Հ1-ի «Գերազանցիկի» մեջ բաղադրիչներ մտցրեցինք, որովհետև հասկացանք, որ սրան պետք է տալ ինստիտուցիոնալ բնույթ։ Այսինքն՝ պետությունն այդ՝ ֆինանսական կրթության բաղադրիչը պետք է վերցնի իր հովանու ներքո»։ Ու սրանից հետո նախարարությունը բյուջե է հատկացնում այն իրականացնելու համար։ Ծրագիրը, որի համար տող էր հատկացված, ունեցել է 3 բաղադրիչ․ 1․այն հանրությանը տեղ հասցնել սոցիալական գովազդների միջոցով, 2-րդ՝ հեռուստասերիալների, մուլտերի, և 3-րդ՝ հաղորդաշարի՝ «Սթարթափի»։ Այո, պարոն Քոչարյանը բերել է «Սթարթափ» ծրագիրը, այն ուսումնասիրել ենք և հասկացել, որ այն համահունչ է ԿԳՄՍՆ քաղաքականությանը՝ ֆինանսական կրթության համատեքստում, և այն դրել ենք բյուջեի տողի մեջ։ Ինչը նշանակում է, որ երբ հերթը հասներ այդ ծրագիրն իրականացնելուն, հեղինակները կամ նրանք, ովքեր մրցույթում հաղթել էին, պետք է այն իրականացնեին ԿԳՄՍՆ հատկացրած գումարով։ Ես չգիտեմ՝ ինչ է փոխվել, որովհետև ես 19 թվականի դեկտեմբերին եմ դուրս եկել, մենք այդ բյուջեն արդեն հաստատել էինք։ Իսկ հետո պետք է այդ մրցույթները հայտարարվեին, հաղորդաշարերը հաստատվեին։ Այո, պարոն Քոչարյանի դրած ծրագիրը մենք դրել ենք բյուջեի մեջ»։ Լուսինե Առաքելյանին հարցրինք՝ ի՞նչ է կարծում՝ ԿԳՄՍՆ-ն, թե՞ Հանրայինն է խոչընդոտել, որ հետագայում հեղինակն այն իրականացնի՝ վարի, նկարահանի։ Լուսինե Առաքելյանն ասում է, որ, անկեղծ ասած, չգիտի, քանի որ նախարարն իր հաստատած բյուջետային տողը պետք է անպայման կատարի։ Ասաց՝ չգիտի ո՞ր տողով է արվում, որ տողի մասին է խոսքը, արդյոք իր ասած տրամաբանության մե՞ջ է։ Ավելի ուշ ԿԳՄՍ նախկին փոխնախարարն ավելի մանրամասն ծանոթացել էր Կարեն Քոչարյանի ներբեռնած տեսանյութին և այնտեղ զարմանքով նկատել, որ այդ ծրագիրը Հանրայինի հետ անում է ԲՏԱ նախարարությունը։ Ասաց․ «Անկեղծ ասած, ԲՏԱ նախարարությունն այս պատմության հետ ի՞նչ կապ ունի, չհասկացա։ Էս դեպքում ես կարող եմ ասել, որ դա ԿԳՄՍՆ-ի գաղափարն է։ Ու եթե խոսքը պարոն Քոչարյանի ծրագրի մասին է, ապա այն ԲՏԱ-ի նախաձեռնությունը չէր։ Այսինքն՝ դրանով եթեր դուրս գալ, հաղորդաշար սարքել։ Դա ԿԳՄՍՆ-ի քաղաքականությունն էր և բյուջեով տողերը»։ Դիտարկմանը, որ գուցե իր գնալուց հետո Արայիկ Հարությունյանն այդ գաղափարը տվել է Հակոբ Արշակյանին, Լուսինե Առաքելյանը ծիծաղելով արձագանքեց՝ ի՞նչ է նշանակում` գաղափար տալ, եթե մենք այդ գաղափարի համար բյուջեի տող ունեինք։ Ինչպե՞ս է սա եղել․ այս և ծրագրի կատարման մասին հարցեր ենք ուղղել ԿԳՄՍՆ։ Նախքան առաջիկայում պաշտոնական պատասխանը ստանալը, կարո՞ղ ենք հետևյալ ենթադրությունն անել․ որ ԿԳՄՍՆ-ն այն տվել է ԲՏԱ-ին, որպեսզի դրա իրականացումից դուրս մնացած Կարեն Քոչարյանն աղմուկ չբարձրացնի: «Դե, սա ուրիշ բան է, նա ուրիշ բան էր, էն չի եղել, դե, մեր մոտ էլ է նման միտք ծագել» տրամաբանությամբ։ Ամեն ինչ ճշմարտանման դարձնելու համար էլ վերցրել փոխել են մի բաղադրիչ․ Կարենը ԿԳՄՍՆ-ին հաղորդաշարի տեխնիկական առաջարկները ներկայացրել էր բոլոր ոլորտների մասով, ԲՏԱ-ն նույն բանն առաջարկել է միայն IT ոլորտի մասով։ Դրա համար էլ ասում են, որ տարբեր «սթարթափների» մասին է խոսքը։ Կարեն Քոչարյանը չցանկացավ որևէ մեկնաբանություն անել, ասաց՝ ինչ ասել է, ասել է իր գրառմամբ։ Բացառությունը միայն հարցի պատասխանն էր, թե ինչպես ստացվեց, որ դուրս մղվեց․ «Իրենք գրեցին 32 միլիոն ու ասացին՝ պտի մասնակցես տենդերի։ Ի՞նչ տենդեր։ Դա իմ իդեան է։ Այսինքն՝ ես մտածեմ, ինչ-որ մեկը գա հաղթի՞։ Ինչ վերաբերում է այդ 32 միլիոնի ճակատագրին, ապա իրենք այն տենդերներով բաժանեցին մի քանի կազմակերպությունների միջև։ Ինչ-որ գովազդներ են նկարել և այլն»։ Այսինքն՝ կարելի՞ է ենթադրել, որ 32 միլիոնը դուրս են գրել Կարեն Քոչարյանի անվան տակ, հետո նրան «ցրել» են, գումարը բաժանել տարբեր տեղերով, մինչև որ հետագայում նման գաղափարներով Հանրայինի հետ սկսել է զբաղվել ԲՏԱ-ն։
Հասարակություն
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
Ոքվեր են մասնակցելու մեծ բանավեճին
Այսօր երեկոյան տեղի է ունենալու ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխա...
×
❮
❯