Այլ

Հայաստանը ճիշտ ուղու վրա է․ Զելենսկու գրասենյակի արձագանքը

Հայաստանը ճիշտ ուղու վրա է․ Զելենսկու գրասենյակի արձագանքը

Հայաստանը կհաղթահարի իր շուրջ ծագած դժվարությունները, գլխավորն այն է, որ հայերը, որտեղ էլ որ լինեն, անկեղծորեն հավատան իրենց երկրին։ Այս մասին AnalitikaUA-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Պատասխանելով Բալթյան-Սևծովյան պաշտպանական դաշինքին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ Պոդոլյակը հույս է հայտնել, որ դաշինքի դռները բաց կլինեն, և պետք է փնտրել իրավական ու լոգիստիկ բանաձեւեր։

«Հայաստանի քաղաքական գործիչները պետք է երկխոսություն վարեն»,- նշել է Պոդոլյակը։

Նրա խոսքով՝ Հայաստանը ճիշտ ուղու վրա է.

«Ռազմավարությունը, որը ես հիմա հստակ տեսնում եմ Հայաստանի դիրքորոշման մեջ, ինտենսիվ երկխոսությունն է ՆԱՏՕ-ի երկրների՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ, որոնց հետ երկխոսությունը պատմականորեն միշտ լավ է եղել»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image