Հասարակություն

Ժողովրդի տրամադրությունը բոյեվոյ է․ Շողակաթի համայնքապետ

Ժողովրդի տրամադրությունը բոյեվոյ է․ Շողակաթի համայնքապետ

Շողակաթ խոշորացված համայնքի ղեկավարի խոսքերով՝ բնակչության շրջանում լարվածություն չկա։ 

Համայնքն Ադբեջանի սահամանակից Ճամաբարակ համայնքից բաժանում է վերջինի Վահան գյուղը, որ ՀՀ պետական սահմանից հեռու մոտ 1.5 կիլոմետրով և մոտ 27 կմ երկարությամբ սահմանակից է Ադրբեջանի հետ:

Շողակաթի ղեկավար Սուլիկո Շուշանյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ համայնքում իրավիճակը «հանգիստ է, աժիոտաժ չկա»։

«Դե մենք սահմանամերձ չենք, մեզ մոտ նորմալ է վիճակը, հանգիստ է», - ասաց նա։

Վահան գյուղի ուղղությամբ ադրբեջանական ներխուժման փորձեր չեն եղել, բնակչության տրամադրությունները, ըստ նրա, նորմալ են․ «Աժիոտաժ չկա։ Սահմանին ամենամոտը Վահանն է, Վահանի ուղղությամբ կրակոցներ չեն լսվում։ Հանգիստ է, լարվածություն չկա այս կողմերում»։

Համայնքապետի խոսքերով՝ ժողովրդի տրամադրությունը մարտական է։ «ժողովրդի տրամադրությունը բոյեվոյ է։ Որևէ խնդիր չկա, նախկինում ինչպես կար, այդպես է», - եզրափակեց Շողակաթ համայնքի ղեկավարը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image